Գորիս. Ակսել Բակունցի տուն-թանգարանը նորացված ցուցադրությամբ
Մարիամ Մաթևոսյան
Արդեն երկու ամիս է Ակսել Բակունցի տուն-թանգարանը իր այցելուներին է ներկայանում նոր ցուցադրությամբ:
Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է Ակսել Բակունցը:
Նորացված ցուցադրության մեջ տեղ են գտել գրողի անձնական լուսանկարչական ապարատը, որն առաջին անգամ է ցուցադրվում, ինչպես նաև նրա սցենարով նկարահանված Ֆիլմերից լուսանկարներ: Ամբողջությամբ փոխվել է շարժական ցուցադրական վահանակները: Ննջասենյակի պատից կախված Մարտիրոս Սարյանի կտավը, որտեղ պատկերված է Բակունցն իր մոր հետ, տեղափոխվել է ցուցափեղկ՝ իր տեղը զիջելով գյումրեցի նկարչուհի Մարիամ Ասլամազյանի հեղինակած նկարին:
![]() |
![]() |
Թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով՝ նորացված ցուցադրությունը միտված է ոչ միայն նոր շունչ տալու թանգարանի գործունեությանը, այլև ակտիվացնելու մարդկանց այցելությունը արձակագրի տուն: 2013թվականի տվյալներով տուն-թանգարանն ունեցել է 3 հազարից ավելի այցելու:
![]() |
![]() |
«Շատերն են եղել այստեղ, մասնավորապես գորիսեցիներ, ուստի մեր այս քայլով ցանկացել ենք նոր հետաքրքություն առաջացնել այցելուների մեջ»,- ասում է Վարդան Սարգսյանը:
Նորացված սրահի աշխատաքներն իրականացվել են ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ տուն-թանգարանի ջեռուցման համակարգի և ցանկապատի վերակառուցման ծրագիրն իրականացվել է Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից. սկզբնական շրջանում 10%-ը պետք է ներդներ համայնքը, բայց չստանալով անհարժեշտ աջակցություն՝ համայնքի անունից ներդրումը կատարել է Պոլսահայերի մշակութային միությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել