HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «Այսօր հայտնի կդառնա կառավարության 90 տոկոսը»

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է ԳՄ նիստը, որին հաջորդելու է ՀՀԿ խորհրդի նիստը, ինչից հետո հայտնի կդառնա Ազգային ժողովի նախագահի անունը: «Հետքը»-ը ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է պատկերացնում նա ԱԺ նախագահի պաշտոնում: Ի պատասխան՝ Հ. Աբրահամյանն ասաց. «Հիմա պետք է որոշենք, դե ինչո՞ւ եք ուզում ես իմ պատկերացումների մասին ասեմ»:

Անդրադառնալով լուրերին, թե ԱԺ նախագահ է ընտրվելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը զարմացավ. «Ես տեղյակ չեմ, բայց տենց բան կա՞… Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ՝ կորոշենք: Հանրապետության նախագահը կառաջարկի, կքվեարկենք»: Հարցին, թե կառավարության ամբողջական կազմն այսօր հայտնի կդառնա՞, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, նու… 90 տոկոսը կլինի»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter