Գալուստ Սահակյանը` Ազգային ժողովի նախագահ
ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Քննարկեցինք և հավանության արժանացրիքն ԱԺ նախագահի մեր թեկնածուի հարցը, գործադիր մարմնի որոշումը ներկայացրինք խորհրդին: Նախագահի առաջարկով խորհուրդը միաձայն որոշեց ԱԺ-ում նախագահի թեկնածու առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը և բոլորս համոզմունք հայտնեցինք, որ պարոն Սահակյանը իր փորձով գիտելիքներով, պառալամենտական աշխատանքի փորձով կարող է լավագույնս ղեկավարել խորհրդարանը»,- նշեց նա:
«Հետքի» հարցին, թե ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գալուստ Սահակյանի թեկնածության վրա, երբ նա մինչև վերջին օրը հերքում էր ԱԺ նախագահ դառնալու մասին տեղեկությունները, արդյոք այլ թեկնածուի անուն շրջանառվե՞լ է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Շատ ճիշտ էր անում, որ հերքում էր»: Նա նշեց, որ քանի դեռ կուսակցությունը որոշում չի կայացրել, կոռեկտ չէ ներակայացնել առաջարկությունը: Շարմազանովն ասաց, թե այլ թեկնածուների անուններ չեն հնչեցվել, որովհետև իրենք համոզված են՝ Գալուստ Սահակյանը իր պառլամենտական աշխատանքի փորձով, կարող է այս պահին լավագույնս ղեկավարել օրենսդիր մարմինը:
Մեր հարցին, թե Գ. Սահակյանը հե՞շտ համաձայնեց զբացեղնել ԱԺ նախագահի պաշտոնը, Է. Շարմազզանովը պատասխանեց. «Ամենայն պատասխանատվությամբ համաձայնեց»:
Նա նաև հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի քարտուղար Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարց ԳՄ և խորհրդի նիստերում չի քննարկվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել