HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Յալանչի» Անժիկը՝ Սուրբ Կարմրավորի տոնին

Ամեն տարի, Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակի օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում նշում են Սուրբ Կարմրավորի օրը: Գյուղի «Բաղբաղներ» կոչվող այգիների շրջանում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը: Այն կառուցված է հասարակ քարերից, իսկ շրջակայքում տարբեր ձեւի ու մեծության բազմաթիվ տապանաքարեր կան, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն:

Սուրբ Կարմրավորի տոնին Աղավնատուն ուխտագնացության են գալիս տարբեր վայրերից: Առավոտից մինչ ուշ երեկո մարդիկ գնում են սրբավայր, մոմ վառում, մատաղ անում եւ օրը դարձնում են իսկական տոն:

Սրբավայրի մոտակայքում «հանգրվանել» էին նաեւ լարախաղացները: «Յալանչին» 40 տարեկան կին էր՝ Անժիկը: Օրն արդեն կիսվել էր: Անժիկը մեզ հետ զրույցում պատմում է, որ շատ է «թռվռացել» հոգնել է, բայց գումարի կարիք ունի, պիտի մարդկանց ուրախացնի, որ հնարավորինս շատ վաստակի: Դեռ խոսքը չէր ավարտել, երբ նկատեց լավ հագուկապով մարդկանց. «Լավ ախպերս, պիտի գնամ, սրանք փող տվող են երեւում, ոնց որ հարուստ են: Կանգնելով երեխուս փորը չի կշտանում, պիտի աշխատեմ»,-ասաց Անժիկն ու պարելով մոտեցավ հարուստներին:

Լարաղացացը երեխա էր, նա էլ էր հոգնել, բայց չէր կանգնում. Գուցե նա էլ գումարի կարիք ուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter