Սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունը հայտնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է, 2-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել