HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ֆիննախի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար: 
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն: 
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter