Բողոքի ցույց Սևանից հավելյալ ջուր վերցնելու դեմ
«S.O.S. Սևան» նախաձեռնությունն ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույց էր անում` պատգամավորներին կոչ անելով դեմ քվեարկել «Սևանա լճից 5 տարով տարեկան 70 մլն խմ հավելյալ ջրառ թույլատրելու օրինագծին»:
Նախաձեռնուության կարծիքով, հնարավոր է, որ Սևանից վերցված հսկայածավալ քանակներով ջուրը ծառայի հավելյալ էլեկտրաէներգիա ստանալու, Սևանի ափին բազմաթիվ հյուրանոցներ և տներ պահպանելու համար. շահարկելով գյուղացու կարիքը, իսկ իրականում ոմանց բիզնես շահերը 5 տարով երաշխավորելու համար, կառավարությունը Սևանի ջրառը 170 մլն խմ փորձում է հասցնել 240 մլն խմ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել