Քառյակը չի մտափոխվել. ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված «Տեսանկարահանող սարքերի և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների և ԱՊՊԱ տուգանքների միջոցով բնակչության վրա ֆինանսական բեռը ավելացնելու մեխանիզմների ազդեցությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի» քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԺ նախկին նախագահ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 22-ին թեև խորհրդարանական լսումներ կազմակերպեց, սակայն չորս քաղաքական ուժերի հարցերը ժամանակի գոծոնի պատճառով չստացան իրենց ամբողջական պատասխանները: Ուստի Հակոբյանի խոսքով՝ իրենք նույն մտադրության են. առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ձևավորել և ուսումնասիրել կարմիր գծոերի, տեսանկարահանող սարքերի, տուգանքների հետ կապված խնդիրները: Հակոբյանը հայտարարեց, որ քառյակը քսան րոպե ընդմիջում է խնդրում, և հրավիրում մեծամասնությանը «կոնսուլտացիանների»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել