ԱԺ հերթական նիստը` «բարի լուրերով»
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե նիստը մեկնարկեց բարի լուրերով:
Նա փոխանցեց, որ այսօր խորհրդարանի հերթական քառօրյան մեկնարկում է լրացված կազմով՝ Հանրապետական խմբակցությունում այսուհետ կաշխատեն Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը: Այնուհետև վարման կարգով ձայն խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը հայտարարեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ համապատասխան օրենքի՝ ՕԵԿ-ը հայտարարում է, որ այսուհետ ընդդմադիր խմբակցությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել