
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի միլիոնները և ընտանեկան բիզնեսի արդյունքները
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը մամուլում շատ է շրջանառվել: Պատճառն այն է, որ իր կարողությամբ, եկամուտներով Հովհաննես Հովսեփյանն ավելի շատ գործարարի տպավորություն է թողնում, քան պաշտոնյայի, որին լուրջ գործառույթ է վերապահված: Գրեթե ամեն տարի նա խոշոր գումարներ է նվեր ստանում, իսկ եկամուտները գերազանցում են ստացված աշխատավարձը:
Վերահսկողական ծառայության լրատվության պատասխանատու Լուսինե Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Հովհաննես Հովսեփյանն իր եկամուտները հայտարարագրում է 2002թ.-ից, ինչպես հարիր է պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնյային: Ըստ նրա՝ 2002թ. Հովհաննես Հովսեփյանի եկամուտները կազմել են շուրջ 1.5 մլն դոլար, որը 12 տարիների ընթացքում ունեցել է տրամաբանական աճ:
«Ձեր այն հարցին, թե որտեղից այն եկամուտները, որոնք գերազանցում են պաշտոնյայի աշխատավարձը, կարող եմ ասել, որ դրանք ընտանեկան բիզնեսի արդյունք են: Մասնավորապես՝ Հովհաննես Հովսեփյանի եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում մեծ բիզնեսմեն է հանդիսանում»,-ասում է Լուսինե Մկրտչյանը:
Տեղեկացնենք, որ Հովհաննես Հովսեփյանի եկամուտները 2013թ. կազմել են 131 մլն 164 հազար դրամ եւ 400 հազար դոլար: Հովհաննես Հովսեփյանի եկամուտներից միայն 3 մլն 444 հազար դրամն է աշխատավարձը, մնացածը վարձակալությունից եւ այլ աղբյուրներից ստացված եկամուտներ են: Նշենք, որ 400 հազար դոլարից 100 հազար դոլարը տրված փոխառություններից (վարկերի) ստացված տոկոսներն են եւ այլ հատուցումները, իսկ մյուս 300 հազարը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով:
Պարզվում է` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին նվերներ է տալիս գործարար եղբայրը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Հ. Հովսեփյանը նշված տարում ունեցել է 185 մլն դրամ եւ 2 մլն 735 հազար դոլար:
Հովհաննես Հովսեփյանը 2013թ. 70 հազար դոլարով ձեռք է բերել 5 նկար, իսկ 18 մլն դրամով օտարել «MERCEDES-BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենան:
Համեմատության համար նշենք, որ 2011թ. Հովհաննես Հովսեփյանի եկամուտները կազմել են 29 մլն 664 հազար դրամ եւ 1 մլն 700 հազար դոլար: Աշխատավարձը դարձյալ նույնն է եղել՝ 3 մլն 444 հազար դրամ, իսկ դրամական եկամուտի մնացած մասը գոյացել է վարձակալության վճարից, ինչպես նաեւ` 16 մլն 500 հազար դրամով «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի օտարումից: 100 հազար դոլարը եղել է բանկային ավանդից ստացված տոկոսը, իսկ 1 մլն 600 հազար դոլարը դարձյալ նվեր է ստացել:
2011թ. Հովհաննես Հովսեփյանը 110 մլն դրամով ձեռք էր բերել շենք, շինություն եւ հողամաս, իսկ 30 միլիոն դրամով՝ «Range Rover» մակնիշի ջիփ ավտոմեքենա:
Ինչ վերաբերում է դրամական եկամուտներին, նշված տարում նրա հաշվին եղել է 117 մլն դրամ եւ 2 մլն 270 հազար դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է 2010թ. եկամուտները: Այդ ժամանակ հայտարարագրել էր 2 մլն 400 հազար դրամ եւ 1 մլն 270 հազար դոլար:
Պաշտոնյան նվիրատվությունների ու եկամուտների պակաս չի ունեցել նաեւ 2012-ին: Այդ տարվա ընթացքում Հովհաննես Հովսեփյանի եկամուտները կազմել են 137 մլն 64 հազար դրամ եւ 350 հազար դոլար: Նրա աշխատավարձը եղել է նույնը, իսկ 123 մլն 900 հազար դրամը գոյացել է հողամասի օտարումից, 250 հազար դոլարը՝ նվիրատվությունից, 100 հազար դոլարը՝ բանկային ավանդի տոկոսներից:
Հաշվետու տարում վերահսկող Հովսեփյանի ֆինանսական միջոցները եւս ավելացել են` կազմելով 240 մլն դրամ եւ 2 մլն 620 հազար դոլար:
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի գույքի ու եկամուտների հայտարարագրերից |
|||
Արտարժույթ |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
Դրամ |
117.000.000 |
240.000.000 |
185.000.000 |
Դոլար |
2.270.000 |
2.620.000 |
2.735.000 |
Եկամուտներ |
29.664.000 դրամ 1.700.000 դոլար |
137.064.000 դրամ 350.000 դոլար |
131.164.000 դրամ 400.000 դոլար |
Ձեռքբերված գույք |
110.000.000 դրամ Շենք եւ շինություն, հողամաս, 30.000.000 դրամ «Range Rover» |
------ |
70.000 դոլար հինգ նկար
|
Օտարված գույք |
16.500.000 դրամ «Range Rover» |
123.900.000 դրամ հողամաս |
18.000.000 դրամ MERCEDES-BENZ 500 S |
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել