HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյան. «Սևանի մակարդակի բաձրացման համալիր ծրագրերը ոչ մի օգուտ չեն տվել»

«Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ջուրը բաց թողնելու իշխանության պահանջը գիտականորեն հիմնավորված չէ:

«Սևանի մակարդակը վերջին 6 տարիների ընթացքում իջել է 16 անգամ: 2002-2005թ-ին Սևանի մակարդակը բարձրացել է 12 սմ, 2005-2008-ին բարձրացել է 23 սմ, իսկ վերջին երկու տարիներին՝ ընդամենը 3 մետր: Սա ապացուցում է, որ վերջին տարիներին Սևանի մակարդակի բաձրացման համալիր ծրագրերը ոչ մի օգուտ չի տվել»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ շրջանառության մեջ դրված օրենքը ոչ թե լուծում է Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգման խնդիրը, այլ Սևանի ափին կառուցված շինությունների պահպանման համար է արվում:

«Այս նախագիծը բիզնես ծրագիր է և մի քանի ընտանիքների բիզնեսի խնդիրներ է լուծում: Մինչդեռ այս խնդիրների լուծման համար տարիներ առաջ համալիր ծրագիր էին մշակվել»,- հավելեց նա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ջրային պաշարների պահպանման համար ծուրջ 200 ծրագիր է իրակացվել, որից 35 ծրագիր մասամբ կամ ամբողջությամբ նվիրված է եղել ջրային տնտեսության կամ ջրային համակագերի պահպանմանը:

«Դրանց գումարը կազմել է 712 մլն դոլար և հիմա մի հատ էլ ծրագիր կա, որի գումարը կազմում է 30 մլն դոլար, որի մեծ մասը ծախսվում է ուսումնասիրությունների, դասընթացների վրա: Այսինքն՝ մեր չինովնիկները փող են աշխատել և՛ Սևանից ջուր բաց թողնելու համար, և՛ Սևանի ջուրը պահելու համար»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը պատգամավորներին հիշեցրեց մեկ ու կես տարի առաջ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված խոստումը Սևանի պահպանման համար: «Մենք պատրաստվում ենք կառուցել Եղվարդի, Քաղսիի և Վեդիի ջրամբարները». սա Սերժ Սարգսյանի 2013թ-ի ելույթից հատված է»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ նույն տարվա սկզբին կառավարությունը նմանատիպ ևս մեկ խոստում տվեց:

«Ես ջրամբարների կառուցման վերաբերյալ դիմել եմ կառավարությանը և ստացել եմ հետևյալ պատասխանը, որ Եղվարդի, Քաղսիի, Վեդիի ջրամբարների համար նախատեսված նախագծեր չկան և կառուցման աշխատանքներ չեն կատարավում և ամենզավեշտալին այն է, որ կառավարությունն իր պատասխանի մեջ նշել է, որ Քաղսիի ջրամբարի մասով անհրաժեշտ է հստակեցնել տվյալ ջրամբարի գտնվելու վայրը: Սա է կառավարության ծրագիրը, որը ոչինչ չի արել: Եվ հիմա եկել նեյնիմ եք անում, որ խնդիրներ կան ու ստպված եք ջուրը բաց թողնել, է ես խնդիրները լուծեք, որ ջրի բացթողնման խնդիրեր չլինեն»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter