HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Հակոբյանը առաջարկում է Սեւանից ևս 70 մլն խմ ջուր բաց թողնել

Ազգային ժողովում դեռևս նախորդ քառօրյա նիստից շարունակվում են «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումները:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը այս առնչությամբ հայտարարեց, որ ոչ ոք դեմ չէ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով ջուր բաց թողելուն՝ նշելով, որ պետք է մտածել ջրային ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ջրամբարներ կառուցելու համար ռուսուրսները չպետք է խնայվեն ու պետք է լցվեն Եղվարդի, Վեդիի և մյուս ջրամբարնները։

Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ կառավարության որոշման համաձայն Հայաստանում 40 ջրամաբարներ պետք է կառուցվեն, ինչն ըստ նրա` շատ կարևոր է, եւ դրա համար կարելի է օգտագործել այն գետերը, որոնք Հայաստանից Ադրբեջան են հոսում։

«Գաղտնիք չէ, որ մեր ամբողջ ջրային ռոսուրսները Դեբետ գետը, Որոտան գետը, Արփա գետը, բոլոր գետերը դրանց վտակներով կամ Վրաստանով են գնում Ադրբեջան՝ խառնվելով Դեբետին կամ Աղստևին, կամ էլ ուղղակի գնում են Ադրբեջան։ Այսինքն՝ սա ևս մեկ անգամ մեզ ստիպում է մեր հակառակորդների հետ խոսելու նրանց լեզվով, կուտակել մեր ջուրը սա լուրջ ռեսուրս է։ Օրինակ՝ մենք Նախիջևանին շուրջ 350-400մլն խմ ջուր ենք բաց թողնում, այն դեպքում, երբ մենք ջուրը կարող ենք լրացուցիչ ռեզեր օգատգործենք՝ Սևանից ջուր բաց թողնելու փոխարեն։ Մենք դա կարող ենք անել»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ պետք է մտածել գումարներ ձեռքբերելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, ըստ նրա, վիճակն ավելի կվատթարանա:

Նա հավաստիացրեց՝ պետք է ևս 70 մլն խմ ջուր բաց թողնել Սևանից, 170 մլն խմ-ից բացի 5 տարի ժամկետով՝ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով։

«Կառավրությունը դա անում է պարտադրված, որովհետև ոռոգման համակարգը Արարատյան դաշտավայրի հիմանականում ջրառն է, Հրազդան գետը, Արաքսը եւ Սև ջուրը։ Հիմա, երբ հարցը բարձրացնենք, արդյոք մենք իրավունք ունե՞նք Արարատյան դաշտավայրին ջուր չտալու, ես կարծում եմ բոլորը կասեն, ոչ, այդ իրավունքը չունենք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ  կառավարությունը մյուս կողմից էլ թույլ է տվել ստորգետնյա ջրերն օգտագործել՝ ձկնարտադրությունը զարգացնելու նպատակով։

Ինչ վերաբերվում է հարևան Թուրքիայի հետ Արաքսի ջրերի օգտագործման անահամաչափությանը, ապա ՀՀԿ պատգամավորը նկատեց, թե Թուրքիան «բարով խերով», Արաքսի վտակի վրա արդեն կառուցում է հինգերորդ ջրամբարը 1մլրդ խմ ծավալով: Այսինքն՝ Թուրքիան, ըստ նրա, կարողանում է Արաքսի ջուրը, որ մենք պետք է համատեղ օգտագործեինք, նախապես 1,5 մլն խմ վերցնում է և հետո նոր կիսվում ՀՀ հետ։

«Եթե այդպես շարունակվի, կստացվի, որ Ախուրյանի ջրամբարից Հայաստանի  տարածքով կուտակվող ջուրը կիսել ենք Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայի տարածքով հոսող ջուրը կօգտագործի զուտ իր համար։ Մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք և մենք էլ պետք է կարողանանք Հայաստանի տարածքի ջրային ռեսուրսն օգտագործել ՀՀ-ի համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ անհնար է ոռոգման նպատակով ջուր բաց չթողնելը:

«Իսկ ի՞նչ անեն ձկնարտադրողների հետ, որովհետև մարդկանց թույլ են տվել գումարներ ներդնելու, աշխատատեղեր ստեղծելու և այլն, ես կարծում եմ, որ 3-4 տարի ժամկետը բավարար կլինի, որ այդ ծախսած գումարները շահույթի տեսքով ստանալու և երկրորդը կարող ենք առաջարկել գետերի հուներում և այլ տարածքներում իրենց ռեսուրսն օգտագործելու և ձկնարդյունաբերությամբ զբաղվելու»,-առաջարկեց նա: 

 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Լավ կլիներ այս պատգամավորը ծանոթ լիներ Զորի Բալայանի խորհրդային տարիներին հրապարակված Սևանա լճի պահպանության մասին և արհեստական ջրամբարներում կուտակվող ջրերի երկրաշարժեր հրահրելու մասին հիանալի հոդվածներին: Եղվարդի հսկա ջրամբարի շահագործումը մեծ վտանգների հետ է կապված: Լավ կլիներ Սևանա լճի պահպանության հարցերով իր հեղինակավոր կարծիքը հայտներ լճի խնդիրները ուսումնասիրած Զորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter