HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարի առաջին խորհրդակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր անցկացրեց գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Նա նախ նշեց, որ մինչև Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։  

Այնուհետև նախարարին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Նախարարը աշխատակազմին հանձնարարեց հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և խստությամբ։

«Մեր որոշումները պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարմանը իրավական կամ այլ խոչընդոտներ չխանգարեն։ Կարևոր է նաև, որ դրանք հասցվեն կատարողներին»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Անդրադառնալով հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժվող քաղաքացիներին իրազեկման թերթիկներ տրամադրելու ընթացակարգին` նախարարը ողջունեց դրանց ներդրումը և հանձնարարեց ընդլայնել կիրառման շրջանակները, ինչպես նաև խստորեն հետևել դրանց տրամադրմանը։

«Յուրաքանչյուր քաղաքացի, դիմելով ցանկացած օղակի բուժհաստատություն, պետք է տեղեկացված լինի պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնությանև այնմասին, թե, արդյո՞ք, ինքն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերում, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայությունից»,-ասաց նախարարը։

Արմեն Մուրադյանն այնուհետև անդրադարձավ առողջապահական համակարգի քարտեզագրման խնդիրներին։ Հանձնարարեց ապահովել քարտեզագրում ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի առողջական ցուցանիշների` դրանով իսկ սահմանելով կադրային անհրաժեշտ ներուժի նվազագույն պահանջները, ինչըկադրային հստակ և արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա։

Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին այլ հանձնարարություններ ևստրվեցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter