HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանք` Անահիտ Բախշյանի բաց նամակին

Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ քաղապետարանը տեղեկացնում է, որ Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:

«Մինչ այդ Երևանի քաղաքապետի 20.11.2013 թվականի N 344 Ա կարգադրությամբ Հեղինե Շափաղաթյանի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն կարգապահական տույժը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման համար:

Հետագայում Հեղինե Շափաղաթյանի կողմից վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետևանքները:

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա ընդգծենք, որ այդ իրավասությունը վերապահված է իրավապահ մարմիններին և դատարանին:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ էլ դատապարտել ու դատապարտելու է ցանկացած օղակի պատասխանատուի կողմից նմանատիպ անպատասխանատու քայլերն ու որոշումները և հետայսու էլ, նմանատիպ դեպքերում, իր լիազորությունների շրջանակում կիրառելու է համապատասխան կարգապահական տույժեր»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter