HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ կկառուցվի Վեդիի ջրամբարը

Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ Արարատի մարզում կկառուցվի Վեդիի ջրամբարը: Այս հարցն այսօր քննարկվել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ԶՖԳ պատվիրակության հանդիպման ընթացքում:

Տարածքային կառավարման նախարարության տեղեկացմամբ` առաջիկա 4-5 տարվա ընթացքում աշխատանքներ են  իրականացվելու լրացուցիչ շուրջ 200 մլն խմ ջուր ամբարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, ինչը  թույլ կտա կայուն ջրամատակարարմամբ ապահովել մշակվող հողակտորները, շրջանառության մեջ դնել չօգտագործվող հողատարածքներ, ինչպես նաեւ բարելավել համակարգի ֆինանսական հնարավորությունները՝ ջրամատակարարման մեխանիկական եղանակից անցնելով ինքնահոսի:

Այսօրվա հանդիպմանը քննարկվել են Վեդիի ջրամբարի  կառուցման ծրագրի իրագործելիության նախնական ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուսումնասիրության արդյունքները լրացուցիչ  կքննարկվեն, եւ վերջնական տարբերակը կներկայացվի հայկական կողմին: Ըստ հյուրերի՝ ջրամբարի կառուցման  ծրագիրը  նախատեսվում է  մինչեւ ընթացիկ տարեվերջ ներկայացնել ԶՖԳ տնօրենների խորհրդի հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter