HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Սահակյանի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հ. Սահակյանին: Նա այդ հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն է:

Վերջինս շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու նախագահ Սերժ Սարգսյանին բարձր վստահության համար, պատգամավորներին ներկայացրեց իր կենսագրությունը, ապա հայտարարեց. «Պետաիրավական հարցերով հանձնաժողովը բավական լուրջ դերակատարում ունի ԱԺ-ում, որտեղ ես ընտրվելու պարագայում այն ջանքն ու եռանդը, որը ունեմ, ներդնելու եմ, որ կարողանանք կազմակերպել աշխատանքները»:

Հովհաննես Սահակյանը խոստացավ ընտրվելու դեպքում պահպանել այն բարի ավանդույթները, որոնք գործում են հանձնաժողովում:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը: 

Մեկնաբանություններ (1)

hayk
ankax kusakcakan patkaneliutynic Hovhannes Sahakyan@ toxnum e azniv, banimac , shrjahayac mtavorakani , qaxaqakan gorcichi tpavorutyun. cankali e nman mardkanc tesnel aveli barcr petakan, qaxaqakan posterum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter