
Հովհաննես Սահակյանը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Այսօր Ազգային ժողովում կայացավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ինչպես հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ընտրություններին մասնակցել է 86 պատգամավոր, կողմ են քվեարկել 80-ը, իսկ դեմ՝ 5-ը:
Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին իրեն վստահելու ու առաջադրելու համար, ապա նշեց, որ ինքը պատրաստ է բարձր պատասախանտվությամբ ստանձնել Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել