HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Հակոբյան. «Մենք էլ հիմա չգիտենք՝ ինչ անենք»

Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե հասարակությանը հետաքրքրում է մեկ հարցադրումը՝ հակասահմանադրական ճանաչցած կետերը ապրիլի 2-ից է գործում, թե սեպտեմբերի 30-ից:

Պատասխանելով իր կողմից հնչեցված հարցին՝ Հակոբյանը անկեղծացավ. «Մենք էլ հիմա այդպես չգիտենք՝ ինչ անենք, բայց մի որոշում կայացրել ենք: Շուրջ 265 հազար մասնակիցներից պարտադիր կուտակային վճար հաշվարկել ու փոխանցել է 125 հազարը: Հանրության մեջ կա կարծիք, որ բոլորը պարտադրված են արել փոխանցման գործողությունը: Ես հստակ ասեմ՝ համաձայն չեմ, կան մարդիկ, որոնք ինքնակամ են արել: Մինչև հիմա ՍԴ որոշման ժամանակ գործում էր 8-րդ հոդվածը, որը կարգավորում էր հաշվառելու, փոխանցելու գործառույթը, հիմա ունենք հակասահմանադրական մի շարք կետեր, բայց 8-րդ հոդվածը հակասահմանադրական չէ, կասեցված չէ«,- նշեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ երկար քննարկելուց հետո իրենք կայացրել են մի որոշում, համաձայն որի՝ քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունք կցուցաբերվի:

«Այսօրվա համար ունենք որոշում, այն է՝ մեր քաղաքացիների նկատմամբ ունենանք հավասար վերաբերմունք: Այս օրենքի նախագծով փորձում ենք ունենալ այն ելման կետը, որն ունեինք, այնէ՝ տույժ, տուգանք չտալ: Շատ բան չուզեք մեզնից, այսօր սա է»,- խոստովանեց Հակոբ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է քառյակի կողմից թելադրած պահանջներին, ապա Հակոբյանն ասաց, թե իրենք հարգում են այդ սկզբունքները, բայց կրկնում են. «Այս օրենքի նախագծով ասում ենք՝ ուղակի մի քիչ ժամկետը երկարացնում ենք, որ կարողանանք որոշում կայացնել, որովհետև մեր շահառուների հետ ունենք խնդիր»:

Նա նաև հայտնեց, որ նորանշանակ վարչապետը հանդիպելու է ռեեստր վարողի, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, միջազգային արժութային հիմնադրամի հետ հարցը քննարկելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter