
Մհեր Ենոքյանի թարգմանությամբ «Խարան» վեպի շնորհանդեսը (լուսանկարներ)
Այսօր ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ 23 տարի սովետական բանտերում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը ռուսերեն է թարգմանել ցմահ դատապարտյալ, 18 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանը: Թարգմանչի ցանկությամբ գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի Շաթիրյան ընտանիքին:
Գիրքն հրատարակվել է Մհեր Ենոքյանի հետ 18 տարի առաջ նույն խցում գտնվող մաթեմատիկ, ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ: Շնորհանդեսին ներկայացվել է նաև «Խարանի» հայերեն տարբերակը, որը լույս է տեսել Վարդան ու Աշխեն Պետրոսյանների աջակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել