HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Աբրահամյան. «Կառավարությունը կուտակային կենսաթոշակների հարցում հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ՝ գործով»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է՝ կառավարությունը կուտակային կենսաթոշակների հարցում հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ կուտակայինի հարցում կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին ու մտահոգություններին սպառիչ պատասխաններ է տալու:

«Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլը ես արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»,- նշեց նա:

Հարցին, թե նախապես հայտարարավել էր, որ Սերժ Սարգսյանը ձեզ կադրային ազատ ընտրության հնարավորություն էր տվել, սակայն բոլոր նախարարները Բաղրամյան 26-ի կադրերն են, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ես համաձայն չեմ»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական քաղաքական ուժերի գործողությունները, Հ. Աբրահամյանն ասաց. «Շատ բարձր եմ գնահատում »:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter