
Առաքել Մովսիսյան. «Ուզում եմ, որ ավելի լավ լինի»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ուրախ է, որ իր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահ է ընտրվել:
«Համ շատ ուրախ եմ, համ ուզում եմ, որ ավելի լավ լինի»,- «Հետք»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առաքել Մովսիսյանը: Ճշտմանը, թե Գալուստ Սահակյանն ավելի լա՞վ կաշխատի, քան նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես տենց բան չասացի: Թե ոնց կաշխատի՝ կապրենք, կտեսնենք: Հովիկ Աբրահամյանը շատ լավ աշխատել ա, հիմա տենանք Գալուստ Սահակյանը ոնց ա աշխատելու, վա՞տ կլինի, որ ավելի լավ աշխատի»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու, չընտրվեց ԱԺ նախագահ, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Поезд ушел»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել