Որքա՞ն են տուգանքները այլ երկրներում և ինչպե՞ս հասնել արդարության
Այս օրերին, ինչպես հայտնի է, թե Ազգային ժողովը, թե Կառավարությունը քննարկում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսվող տուգանքների չափերը:
Եկեք այսօր համեմատենք մեր տուգանքների չափերը այլ երկրներում գործող տուգանքների հետ և փորձենք անել հետևություններ:
Այսպիսով, որպես օրինակ բերենք երկու հետխորհրդային երկրներ, ուր ճանապարհային կարգապահությունը մոտ է մեր երկրում ձևավորված կարգապահությանը, իսկ կենսամակարդակն ու միջին եկամուտները բարձր են հայկականից:
|
|||
Արագության սահմանափակման խախտում՝ մինչև 20 կմ/ժ |
10.000 դրամ |
0 |
0 |
Արագության սահմանափակման խախտում՝ 20-40 կմ/ժ |
30.000 դրամ |
300 ռուբլի |
250 հրիվնա 9.000 դրամ |
Արագության սահմանափակման խախտում՝ 40 կմ/ժ-ից ավել |
50.000 դրամ |
1000 ռուբլի 11.000 դրամ |
510 հրիվնա 18.000 դրամ |
Կրկին անգամ արագության սահմանափակման կոպիտ խախտումը |
Նման հասկացություն չկա |
2.500 ռուբլի 28.000 դրամ
և մինչև 6 ամսով վարորդական իրավունքից զրկում |
Նման հասկացություն չկա |
Կարմիր լույս |
20.000 դրամ |
1.000 ռուբլի 11.000 դրամ |
425 հրիվնա 15.000 դրամ |
Կրկին անգամ կարմիր լույսը |
Նման հասկացություն չկա |
5.000 ռուբլի 55.000 դրամ և մինչև 6 ամսով վարորդական իրավունքից զրկում |
Նման հասկացություն չկա |
Այստեղ տուգանքների չափսերի հետ կապված մեկնաբանություններն անգամ ավելորդ են:
Ռեցեդիվ
Սակայն Ռուաստանում և համարյա ամբողջ աշխարհում գործում են կանոններ, որոնք էականորեն խստացնում են պատասխանատվությունը այն վարորդների նկատմամբ, ովքեր խախտումները կատարում են պարբերաբար:
Այսինքն, եթե դուք Հայաստանում ամեն օր կարմիր լույսի տակ խաչմերուկ հատեք, ապա կտուգանվեք օրական 20 հազար դրամով, իսկ Ռուսաստանում առաջին անգամ կտուգանվեք 11 հազար դրամով, 2-րդ անգամ 55 հազարով, իսկ հետո ընդհանրապես կզրկվեք վարորդական իրավունքից:
Եվ դա տրամաբանական է, քանի որ Հայաստանի պարագայում «բեսպրեդելշիկն» ու օրինապահ (սակայն հանկարծակի եզակի խախտում կատարած) վարորդը նույն արարքի համար կրում են նույն պատիժը, ինչն արդար չէ:
Համարվում է, որ վարորդը կարող է տարին 1-2 անգամ հանկարծակի խախտում կատարել… Սակայն եթե մարդ պարբերաբար է խախտումը կատարում, ապա ինքը վտանգավոր վարորդ է ու պիտի զրկվի վարորդական վկայականից:
Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում նախկինում գործել է այսպիսի համակարգ, սակայն տարիներ առաջ այն չեղյալ է հայտարարվել՝ բացելով նոր հնարավորություններ հարուստ օրինախախտների համար, ովքեր վճարում են տուգանքները ու շարունակում են «բեսպրեդելը»:
Եկամտից կախված
Թեև Հայաստանում տուգանքը հանդիսանում է Ճանապարային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հարստացման միջոց, տուգանքի բուն նպատակն է ստիպել մարդկանց չխախտել այս կամ այն օրենքը: Սակայն ցանկացած երկրում նույն չափի տուգանքը մի մարդու համար շատ ծանր բեռ է, իսկ մեկ այլ (հարուստ) մարդու համար՝ գրպանից թափող կոպեկներ… Ուստի, չի կարող լինել իդեալական տուգանքների չափեր:
Հենց այդ խնդրի լուծման համար Շվեյցարիան, իսկ ապա մի շարք այլ երկրներ տուգանքների չափերը կապեցին խախտում կատարողի եկամտի հետ: Հարուստ ես՝ նույն արարքի համար աղքատից շատ վճարիր: Դրա արդյունքում տուգանքները շատ թանկ չեն աղքատ խավի համար և բավարար ցավալի են հարուստների համար:
Այդպես, մի միլիոնատեր արագության սահմանափակման խախտում համար տուգանվեց մոտ մեկ միլիոն ֆրանկով (համարյա մեկ միլիոն դոլար):
Մեքենայի գնից կախված
Հայաստանում տուգանքների չափերը կարելի է սահմանել ըստ մեքենայի արժեքի, կամ, ասենք, ձիաուժերի: Օրինակ, եթե վարում ես մեքենա, որի գինը մաքսային ծառայությունը գնահատում է 5.000 դոլար, դու մուծում ես զգալիորեն ավելի փոքր տուգանք, քան մեկը, ով խախտում է կատարում 25.000 դոլարանոց մեքենայով:
Անշուշտ, այս դեպքում էականորեն կավելանա Ճանապարհային ոստիկանության գործը: Հարկ կլինի ՃՈ բոլոր մեքենաներում տեղադրել համակարգիչներ, որոնցում կլինեն մեքենաների գների տվյալների բազաները: Արդյո՞ք դա չարժի անել սոցիալական արդարության հասնելու համար:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել