HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտորածն անգութ

«Վա՜յ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ Երկնքի Արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23:13)

Ասում են` մեր օրերում Գարեգին Բ կաթողիկոսի համար ազնիվ ու նվիրյալ հոգևորականներին «կարգալույծ» հռչակելը խղճի պարտք է, հավատարմության երդում, ինչը նա իրականացնում է` չխնայելով ջանք ու եռանդ: Նմանաբնույթ ապօրինի վճիռների այս «մոդայիկ տեղատարափը» ոչ մի կերպ չի դադարում` պատճառ դառնալով համաժողովրդական հուզումների, պոռթկումների, գայթակղությունների և ի վերջո, եկեղեցուց հեռացման: Այն տպավորությունն է, որ Էջմիածնի ներկա ղեկավարները ոչ թե Աստծուն են ծառայում, այլ` հակաքրիստոսին: Անցյալ տարեվերջին կամայական կերպով, խաբեությամբ ու վրեժխնդրության ոգով եկեղեցական ծառայությունից դուրս դրվեց Եղիա աբեղա Խաչատրյանը, իսկ այսօր էլ նույն բռնակալ ճակատագրին արժանացան Մխիթար աբեղա Գուտուզյանը և Մարտիրոս քահանա Բերբերյանը: Ովքե՞ր են հաջորդները... Զավեշտալին այն է, որ հակառակ մամուլում և հասարակության մեջ բարձրացած մեծ աղմուկին` այդպես էլ կարգալույծ չհռչակվեցին հանցագործ աշխարհի հետ սերտ կապեր վայելող Վաչե քահանա Հայրապետյանը, միասեռական հակումներով օժտված Հակոբ աբեղա Գրիգորյանը և ուրիշներ: Ընթերցողի դատին ենք ներկայացնում «Ֆեյսբուք» սոցիալական կայքի որոշ օգտատերերի ուշագրավ գրառումները` վերոհիշյալ անարդար եւ անհիմն «կարգալուծության» վճիռների և դրանց զոհ գնացած եկեղեցականների հետ առնչված:

Տեր Մարտիրոս Բերբերյան. «Սիրելինե՛ր, ապօրինի որոշումներուն ես անձնապէս չեմ ենթարկւում: Տէր Մարտիրոսը կը մնայ Քահանայ Յաւիտեան: Թեմական խորհուրդը պէտք է ընտրուի եւ ոչ թէ նշանակուի: Նոր նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհուրդը ապօրինի է, որովհետեւ չէ ընտրուած: Այն նշանակուած է առաջնորդի կողմէ իրեն ծառայող եւ իր խօսքը լսող մարդոցմով, որոնք նոյնիսկ չեն ճանաչում ինծի, եւ կ'երեւի` տարին մէկ կամ երկու անգամ կ'ուգան Պատարագի ցուցադրութեան համար: Թող բարձրեալն Աստուած ներէ իրենց, որովհետեւ, վստահ, առանց իմանալու նամակ են ստորագրել` առաջնորդի սուտ խօսքերուն հաւատալով: Ես կարծում եմ, որ սրանք չեն իմանում` ի՛նչ է Քահանայութիւնը. եթէ իմանային, այսպէս քայլեր չէին ըներ: Իրենց համար Եկեղեցին հիմնարկութիւն է, եւ քահանաները` աշխատողներ, առաջնորդը` ֆիլիալի տնօրէնը: Դրա համար ալ Քահանային հետ կը վարուին պաշտօնեայի պէս: Ձեր բոլորէն կը խնդրեմ` աղօթեցէ՛ք մեր կաթողիկոսի եւ սրբազանի համար, որ Աստուած իրենց հոգիները փոխէ, որովհետեւ ապօրինի կարգալոյծ անելով` իրենք Սուրբ Հոգիին դէմ մեղք գործեցին, որովհետեւ իմ ծառայութիւնը Քրիստոսի խօսքը տարածելն էր եւ մարդկանց գեհէնի կրակէն ազատելը: Այս ձեւով իրենք նպաստեցին սատանային: Աստուած օգնէ իրենց. ես վստահ եմ, որ իրենք այդ քայլին գնացին առանց իմանալու: Խնդիրն այն է, որ ով որ ասում է «անհարիր ընթացք» եւ ապօրինի կարգալոյծ է անում, պիտի խնդրէի իրմէ, որ կանգներ իջման Սեղանի առջեւ եւ քններ իր անձը ու Քրիստոսի առաջ ինք իրեն հարց տար, թէ արդեօ՛ք ինքը հարիր եկեղեցականի ընթացք եւ կեանք ունի: Ես 14 տարի անարծաթ ծառայել եմ, ստեղծել եմ հօտ, աղանդաւորներ դարձի եմ բերել եւ լիարժէք քահանայութիւն արել եմ: Կ'երեւի Հայ եկեղեցւոյ այսօրուայ ղեկավարութեան պէտք չեն այսպիսի քահանաներ»...

Համո Մոսկոֆյան. «Աստված պահապան, և լեզուները պապանձվեն Ձեզ չարախոսող ամբարիշտների: Մենք չենք թողնի, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոսկեպատ քրմերի ու մաֆիոզների որջ դառնա: Մեր Հայ Եկեղեցին սրբերի տաճար է: Տե՛ր Մարտիրոս, մենք քո վահանն ենք չարի թագավորության դեմ»:

Անահիտ Բաղրամյան. «Այո՛, որպես հավատարիմ ծառաներ` իրավունք չունենք լռելու: Տեր Մարտիրոսի նկատմամբ որոշումը պիղծ է, ինչպես պիղծ է և թեմական խորհրդի ընտրությունը: Մեկ ամիս առաջ եկեղեցու հավատացյալները ստորագրություններով նամակ գրեցին թեմի առաջնորդին՝ Եզրաս սրբազանին` խնդրելով «հանգիստ թողնել» ժողովրդին ու Աստծուն նվիրված ծառայող քահանային, ինչպես նաև հանդիպում ունեցան նրա հետ: Սակայն ինչպես համոզվեցինք, մեր հոգևոր առաջնորդներին է՛լ հավատացյալներ պետք չեն: Ես այսպիսի առաջնորդներից հրաժարվում եմ»:

Շողիկ Մանուկյան. «Մեր բոլորիս կողմից սիրելի Տեր Մարտիրոսը, «թեմական խորհրդի» «խնդրանքով», կարգալույծ է հռչակվել: Ժողովուրդը հարյուրավոր աջակցություն-նամակներ է գրում, իսկ թեմական խորհուրդը խնդրում է կարգալույծ անել: Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդն արդյո՞ք ճանաչում է Տեր Մարտիրոսին, կամ ժողովուրդի կարծիքը հաշվի առե՞լ է: Եվ ո՞վ են այդ խորհրդի անդամները: Ավետարանն ասում է` եթե ձեռքդ գայթակղեցնում է, կտրի՛ր: Այսպիսի առաջնորդները ամբողջ մի ժողովուրդ են գայթակղեցնում: Իսկ մենք հասկանում ու տեսնում ենք ու լռե՞նք: Վաղը ինչպե՞ս պիտի կանգնենք Դատաստանի առաջ:»:

Ալլա Աթաբեկյան. «Տեր Մարտիրոսը հոգևոր մեծ Առաջնորդ է, և մեր հավատացյալների համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչ անարդար որոշում են կայացրել նրա վերաբերյալ: Մեր քահանան միշտ էլ մեզ համար կմնա մեր հոգևոր հովիվը: Շատ ցավում եմ, որովհետև հենց այսպիսի դեպքերում է, որ առաջանում են գայթակղություններ և մեր հավատացյալները հայտնվում են աղանդների թիրախում: Թող Աստված զորացնի՛ Ձեզ, սիրելի՛ քահանա: Ինչպես գիտեք, Աստծո հավատարիմ ծառաներն են, որ ենթարկվում են հալածանքների»:

Շաղիկ Գևորգյան. «Միայն այն, որ կարգալոյծ հռչակողը Գարեգին երկրորդն է, արդէն պարզ է, թէ ինչ մաքուր հոգեւորականներ են: Առաջինը պէտք է կարգալոյծ հռչակուի Գարեգին երկրորդը, իսկ երկրորդ պատուաւոր տեղը կարգալոյծ հռչակուելու պատկանում է հռչակաւոր բենթլիին (անունը չգիտեմ, ես իրեն բենթլի եմ ասում)»:

Արամ դպիր Դիլանյան. «Ցավում եմ, տե՛ր հայր, որ կատարեցին այդ ծայրահեղ քայլը: Ես ոչ մի պահ չեմ վստահում այն խոսքերին, որ կարդացի, իբրեւ թե, դուք անհարիր ընթացք եք ունեցալ: Անհարիր է Ձեզ նմանին կարգալույծ անելը:

Մերի Ավագյան. «Դէ հերի՛ք է, է՛լի, ինչքա՞ն կարելի է անհիմն, անձնական խռովվածության պատճառով կարգալույծ անել հոգևոր Հայրերի: Ժամանակն է խորհելու` գուցե դո՞ւք չեք լավ ղեկավար, որ նրանք չեն ենթարկվում, և ինչպես գրված է` «եկեղեցական ուխտը դրժում են»: Այս երկու Հայրերին չեմ ճանաչում, բայց անչափ տխրել եմ: Այդպես չի կարելի խաղալ ճակատագրերի հետ, այն էլ` հոգևոր նվիրյալների հետ»...

Մարտին Գևորգյան. «Սկսում եմ մտածել, որ Քրիստոսի իսկական ծառաների դեմ է այս կաթողիկոսը»:

Հակոբ Քավուրմաչյան. «Տէ՛ր Հայր, փառք տուր, որ ազատեցար այս մաֆիայի ձեռքէն: Դուն միշտ քահանայ ես մեզ համար: Կարգդ առին, բայց միռոնը քու վրադ է : Ասոնց պատիժը Տէրը պիտի տայ, հոգ մի՛ ըներ: Նոյնպէս հայր Մխիթարը լաւ հոգեւորական ըլլալու համար աբեղայ մնաց: Իսկ բանտ մտնողները եպիսկոպոս ձեռնադրուեցան: Այս կաթողիկոսին մաֆիային գլուխը նուէրն է, նոյնպէս` տիկին Լուիզ Սիմոնին»:

Հրաչյա Սուրեն. «Աս ի՞նչ սրիկայ կաթողիկոս է: Հայր Մխիթարը 30 տարիէ ի վեր կը ճանչնամ: Ինծի համար հիմա պէտք է ըլլար արքեպիսկոպոսներու շարքին: Այս ի՞նչ անիրաւութիւն է, չեմ հասկնար: Բանտ մտնողները եպիսկոպոս ձեռնադրուեցան, հայր Մխիթարը կարգալոյծ եղաւ. ասի արդարութի՞ւն է: Շա՛տ մեղք»:

Հեղինէ Ղազարեան. «Այսօր չարը աշխարհում այնքան է զորացել, որ սողոսկել է Հայ Առաքելական եկեղեցուց ներս և իր քամահրանքներն է թելադրում մեր հոգևոր հայրերին: Մոսկվայի հավատացյալ ժողովուրդը արթնության և զգաստության կոչ է անում մեր հոգևոր հայրերին` հանուն Հիսուս Քրիստոսի սուրբ չարչարանքների, հրաշափառ Հարության և Համբարձման, Աստվածային սիրով և գթասրտությամբ հովվելու Հայ առաքելական սուրբ եկեղեցին և հավատացյալ ժողովրդին: Այսօր անհիմն պատճառներով, մի գրչի հարվածով կարգալուծ են արվում շատ արժանավոր հոգևորականներ, որի կարիքը շատ ունի Հայոց եկեղեցին: Մենք` հավատացյալներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և աղոթում ենք առ Աստված, որ մեր Երկնավոր Հայրը խավարից դուրս հանի մեր Սուրբ Լուսավորչի հավատը, և թող որ անմեղ Քրիստոսներ քիչ խաչվեն: Սուրբ Լուսավորչի բարեխոսությանբ թող մեր Հայ առաքելական եկեղեցին դառնա այնպիսին, ինչպիսին հիմնել են Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները: Մեր Սուրբ եկեղեցին բռնությունների, կամայականությունների, անձնական շահերի և ներկա-բացակաների եկեղեցի չէ: Մեր Սուրբ եկեղեցին աստվածապաշտության, աստվածասիրության, եղբայրասիրության, խոնարհության, համբերության և բարի գործերի, ծառայությունների եկեղեցի է: Մեր Սուրբ եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եվ այդ Սուրբ վայրում տեղ պիտի չգտնեն ոտնձգություններ, անձնական շահեր, բռնություններ: Ես ուզում եմ մեջբերել մեր Տիրոջ ավետարանական խոսքը. «Ինչո՞ւ քո աչքի գերանը չես տեսնում, իսկ եղբորդ աչքի շյուղը տեսնում ես: Հանի՛ր քո աչքի գերանը, և եղբորդ աչքի շյուղը չես տեսնի»: Մերկ եկել ենք այս աշխարհ, մերկ էլ գնալու ենք այս աշխարհից»:

Մեկնաբանություններ (2)

Շանթ Սարկաւագ Աթաշեան
Հոգեշնորհ Տէր Եղիա Հայր Սուրբ Խաչատուրեան։ Հայր Սուրբ, Պտղաբեր եւ ՏերեւաՇատ Ծառի մը նման է խօսքերդ ՔաղցրաՀնչուն Բարբառով։ ԱռաքելաՀիմն Եկեղեցւոյ Օրհնութիւնը կը բաշխես Լոյս եւ Յայտնութիւն բոլոր ծարաւած, տոչորուած սիրտերուն, արժանաւոր եկեղեցական՝ բանիմաց քարոզիչ եւ անբասիր հոգեւորական։ Հայր Սուրբ, շատ ուրախ եւ հպարտ եմ ձեզմով, որ զիս կրկին բարեկամի կամ եղբօր նման ընդունեցիք, ըստ Աստուծոյ սահմանումով։ Հայր Սուրբ, կարօտ ունիմ Հայրական ձեր Օրհնութեան որ անդադար կը բաժնէք Լուսոյ Խորանէն: Աստուած Օգնական ըլլայ, Հայր Սուրբ, ձեր Եկեղեցական լրութեան եւ շինութեան համար կատարած աշխատանքներուդ։ Հոգեկան Մեծ ուրախութիւն է ինձ համար Քու Լոյսիդ Բարի Շողերը երբ կը ծագին հակիրճ, հատու հայրական խօսքերուդ մէջ։ Իմ սիրտիս հազար ու մէկ բարակ թերթիկները կը բացուին վարդի բաժակի նման։ ԲազմաՃաճանչ Շառաւիղումով կը Փայլատակէս մինչեւ հեռուն՝ մինչեւ Քուէյթ։ ՕՐՀՆԵԱԼ ԸԼԼԱՍ, Անբասիր Հոգեւորական։ Դարձեալ պիտի կրկնեմ. Սիրտէ Սիրտ՝ Խորանէ Խորան Ողջոյնի եւ Բարոյական Քաղցր Խօսքեր Իմաստուն եւ խիզախ պահուածք ունեցող Հոգեշնորհ Տէր Եղիա Հայր Սուրբ Խաչատուրեանի։ Մատչելով Ի Համբոյր ՄիւռոնաՕծ Սուրբ Աջիդ։ Նարեկի աղօթարար տրուպ զաւակը` Շանթ Սարկաւագ Աթաշեան, Քուէյթ
Հայր Հովհաննես
Սիրելիներ, Խնդրանքս է բոլորիդ, մի հավատացեք բարոյազուրկ և անառողջ :Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Նրա Գահակալի հասցեին ուղղված չարամիտ խոսքերը լոկ թակարդ են Հավատացյալների համար հակաքրիստոնեական երազանքով:Այս մի քանի օրերի ընթացքում հոդվածներ կարդացի նմանատիպ բովանդակությամբ՝ ա. բամբասանք Կաթողիկոսի հասցեին բ. բամբասանք Առաքելական մեր եկեղեցու հասցեին գ. կարգալույծ հռչակված նախկին եկեղեցականներին մոլուցք: դեմ պայքար..., Մեր ժամանակների ....ծիծաղելի է: Անկախ այն ամենից ինչ եղել է, ցավում եմ իրենց համար ու նաև վստահեցնում՝ ամենամեծ ցավն այդ առումով ապրում է մեր սիրելի Հայրապետը:Հոդվածի մեջ տողեր կարդացի, որոնք վերաբերում էին նախկին եկեղեցական Հայր Եղիա Խաչատրյանին:Կամայական կարգալուծություն, խաբեություն, վրեժ.... Այդ ամենը սուտ է. սուտ, որը Ճշմարտության տեղ մատուցվում է Ձեզ սիրելիներ: Ես բացարձակապես ցանկություն չունեմ անդրադառնալու նախկին եկեղեցականների հոգևոր ծառայության ընթացքին տեղ գտած սխալներին, քանզի այդ ամենն անսուտ ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հաղորդագրության մեջ: Մաղթանքս է նախկին հայրերին՝ փորձեք Ձեր անցյալի սխալներն այլևս չկրկնել: Ես նույպես աշխատանքային թերացումներ և սխալներ թույլ եմ տվել,սակայն ի տարբերություն ձեզ կարողացել եմ անդրադառնալ թերացումներիս, ներողություն խնդրել Ամենայն Հայոց կաթողիկոսից և Տիրոջ օգնությամբ շարունակել ծառայությունս:Ես ի տարբերություն ձեզ ինձ երբեք չեմ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter