HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյան. հարուստների ներկայացուցիչը խորհրդարանում

Վերջերս Ազգային ժողովում թանկարժեք ավտոմեքենաները ակցիզային հարկով հարկելու օրինագծի քննարկման ժամանակ, որը հասարակությանն ավելի հայտնի է որպես «շքեղության հարկ» ( գործում է 2011թ-ից), ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ինքը խոսելու է «հարուստների անունից»:  Պատգամավորը հենց այդպես էլ արեց եւ պաշտպանեց հարուստների շահերը ասելով, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով խփում ենք հարուստների գրպանին, ինչը որեւէ օգուտ չի տալիս աղքատներին:

Իրեն հարուստների ներկայացուցիչ հռչակելու բոլոր իրավունքները Արսենյանն ունի. նա էլ այդ հարուստներից մեկն է եւ բնական է, որ պաշտպանելու է ոչ թե աղքատության նպաստով ապրողների, այլ՝ հարուստների շահերը:

Գուրգեն Արսենյանն ունի հեկտարներով հողատարածքներ Արմավիրի մարզում, անշարժ եւ շարժական գույք, բաժնետոմսեր եւ այլ ներդրումներ տարբեր ընկերություններում: Ստորեւ նշված անշարժ գույքը Գուրգեն Արսենյանին պատկանում է համատեղ սեփականության իրավունքով: Սակայն նրա սեփականությունն այսքանով չի ավարտվում: Նա միակ պատգամավորն է, որ սեփական երկու «Զենեյր» մակնիշի ինքնաթիռ ուներ: 2012թ-ին այդ ինքնաթիռները նվիրեց Արցախին:

Գուրգեն Արսենյանի անշարժ գույքը

Շենք

Ք. Երևան, Արաբկիր

610.55քմ

Հողամաս

Ք. Երևան, Արաբկիր

0.0917հա

Շինություն

Ք. Երևան, Արաբկիր

15.1քմ

Շենք

Ք. Երևան, Քեռու փողոց

913.8քմ

Հողամաս

Ք. Երևան, Քեռու փողոց

0.0906հա

Շենք

Ք. Գյումրի

141.46քմ

Հողամաս

Ք. Գյումրի

0.021283հա

Շինություն

Ք. Երևան, Գյուլբենկյան փողոց

233.58քմ

Հողամաս

Ք. Երևան, Գյուլբենկյան փողոց

0.0677հա

Հողամաս

Արմավիրի մարզ, գ. Արտամետ

157.64հա

Հողամաս

Արմավիրի մարզ, գ. Տալվորիկ

84հա

Հողամաս

Արմավիրի մարզ, գ. Նոր Կեսարիա

4հա

Հողամաս

Արմավիրի մարզ, գ. Նոր Կեսարիա

7.07հա

Շինություն

Թբիլիսի

189քմ

Գուրգեն Արսենյանն ունի նաեւ «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչ վերաբերում է արժեթղթերին ու ներդրումներին, ապա ԲՀԿ-ական պատգամավորին են պատկանում հետեւյալ ընկերությունները.

«ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ

բաժնետոմս

100%

«Յունիքորն թրեյդ» ՓԲԸ

բաժնետոմս

100%

«Յունիքորն Գրուպ» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Բիզնես Սթայլ» ՍՊԸ

փայ

20%

«Յունիքորն Փրինթ» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Յունիքորն Ֆլորա» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Յունիքորն Թեքնոլոջի» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Յունիքորն Քոնսթրաքշն» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Աննալուս» ՓԲԸ

բաժնետոմս

50%

«Գրանդ Տոբակո» ՓԲԸ

Տաջիկիստան

բաժնետոմս

85%

Քանի որ պատգամավորը շքեղության կողմնակից է, 2012թ-ին 51 միլիոն 300 հազար դրամով ձեռք էր բերել «Բրեգետ» ժամացույց, 28 հազար 500 դոլարով՝ բժշկական սարքավորումներ: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, նշված տարում պատգամավորն ունեցել է 499 միլիոն 434 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 843 հազար դրամն է եղել աշխատավարձը, իսկ մնացածը գոյացել է  շահաբաժիններից, վարձավճարներից ու ստացած տոկոսներից:

Նշված տարում Գուրգեն Արսենյանի հաշվին եղել է  մոտ 414 մլն 548 հազար դրամ, 5 միլիոն 968 հազար դոլար եւ 20 հազար 136 եվրո:

Պատգամավորի կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, 2012թ-ին ունեցել է մոտ 11 մլն 949 հազար դրամ եկամուտ: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 217 միլիոն 309 հազար դրամ, 248 հազար 100 դոլար եւ 9 հազար եվրո:

2013թ. Գուրգեն Արսենյանի եկամուտները կազմել են 613 միլիոն 392 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝  մոտ 60 մլն 640 հազար դրամ, 2 մլն 725 հազար դոլար եւ 21 հազար 437 եվրո:

Էդիտա Ղարագյոզյանի 2013թ-ի հայտարարագիրը բացակայում է:

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Բարև Ձեզ խնդրում եմ ոնց կարող եմ կապնվել Գուրգեն Արսենյանի հետ շտապ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։