HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3-ամյա Արտյոմի կյանքը հնարավոր է փրկել (Տեսանյութ)

«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է»,- 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մոր՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից  հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):

Սակայն վերջերս, պարզվել է, որ երեխայի  սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ  է երեխային շտապ վիրահատության ենթարկել:

«Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,- ասում է  երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը:

Մեկ անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ մեկ անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը:

Հովհաննիսյանների  ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են  մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը:

«Ցանկանում եմ, որ այս մեր փոքր երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ մեկ տարի առաջ օգնել են իրենց,  միեւնույն ժամանակ հավատում,  որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ կօգնեն, 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն:

Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է:

 

3-ամյա Արտյոմիկին Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»
15700 15799760200 AMD
15700 15799760201 USD
15700 15799760246 EURO
15700 15799760158 RUB, 
Ստացող` Էդիկ Հովհաննիսյան 

ArCa – 6770450000058620

 «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter