HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգորի Մարգարյանը՝ Գ. Սահակյանի օգտին քվեարկելու մասին. «Ճիշտը և սխալը, որոշում է խմբակցության ղեկավարը»

«Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), անդրադառնալով ԱԺ նախագահի ընտրություններում Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու հանգամանքին, ասաց. «Մասնակցելու ճիշտը և սխալը, որոշում է խմբակցության ղեկավարը»:

Նա նշեց, որ քանի որ խմբակցությունը սեփական թեկնածու չի առաջադրել, իրենք վարվել են այնպես, ինչպես ճիշտ են համարել: «ԲՀԿ-ն թեկնածու չի ունեցել և հայտարարել է, որ պետք է ընտրի ազատ ռեժիմով: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե ֆրակցիան թեկնածու չունի, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոյկոտի կամ բոլորին դեմ քվեարկի»,- նշեց նա:

ԲՀԿ-ն ԱԺ նախորդ քառօրյա նիստում լքեց դահլիճը հենց Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ, ուստի այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իմաստ ուներ բոյկոտել Գ. Սահակյանի ելույթը, ապա քվեարկել նրա օգտին: Ի պատասխան՝ Գրիգորի Մարգարյանն ասաց, թե սա քաղաքական դաշտ է ու ամեն ինչ կարող է պատահել:

«Ճիշտն ասաց ես այդ օրը չեմ եղել դահլիճում, միայն լսել եմ դրա մասին չգիտեմ իրենք ինչի համար են դուրս եկել, բայց դե դա ԱԺ նախագահի ընտրության հետ բացարձակ կապ չունի: Ես որպես պատգամավոր՝ Գրիգորի Մարգարյան, հայտարարում եմ բաց, ազնիվ, անկեղծ ձևով, որ ձայնս տվել եմ Սահակյան Գալուստի օգտին ու այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի գործողությունները հակասում են միմյանց, որովհետև մի օր բոյկոտում են Գ. Սահակյանի ելույթը, մյուս օրը քվեարկում են նրա օգտին, Գ. Մարգարյանը չհամաձյենց՝ նշելով, թե տվյալ օրվա բոյկոտը բացարձակ կապ չունի ԱԺ նախագահի ընտրության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter