HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծության մասին պարզաբանում է Մայր Աթոռը

Ապրիլի 28-ին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար:

Նկատի ունենալով այն, որ նման պարագաներում ինչպես կարգալույծ եղածների, այնպես և «շահագրգիռ» այլ մարդկանց կողմից անհարկի շահարկումներ են կատարվում` հարկ ենք համարում այս առնչությամբ տեղեկացնել հետևյալը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը զբաղվել է գործարարությամբ, ինչը բացասաբար է անդրադարձել նրա հոգևոր ծառայության վրա և անառողջ մթնոլորտ ստեղծել նաև թեմից ներս: Տեր Հորը բազմիցս թեմի հոգևոր իշխանության կողմից այդ մասին նախազգուշացվել է, երեք և ավելի տարիներ նրա հետ աշխատանք է տարվել, սակայն եկեղեցականին անհարիր ընթացքը շարունակվել է: Ամիսներ առաջ կատարվել է Մարտիրոս քահանայի փիլոնազրկումը, ապա Մեծի Պահոց շրջանում` կախակայումը, հերթական անգամ հնարավորություն տրվել ինքնաանդրադարձի և սեփական ընթացքի սրբագրման:

Կարգալուծությունը վերջին հանգրվանն է եկեղեցականի հոգևոր ծառայության մեջ: Ցավալի է, որ Մարտիրոս քահանան ականջալուր չի եղել թեմակալ առաջնորդի և ապա Ամենայն Հայոց Հայրապետի հորդորներին` շարունակելով իր նախկին ընթացքը: Դատապարտելի է նաև կարգալուծությունից հետո Մարտիրոս Բերբերյանի` յաչս հավատացյալ ժողովրդի արդարանալու պատեհապաշտ սխալ կեցվածքը:

Տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: 

Մեկնաբանություններ (1)

Hairabed
Փառք Տիրոջ, եթէ Եզրաս Սրբազանի նպատակը Տէր Մարտիրոսին ու իր ընտանիքին տնտեսապէս պատժել էր, չարաչար ձախողեցաւ։ Տէր Հայրը իր ապրուստը իր ճակտի քրտինքով է որ կը ճառէ։ Ո՛չ Թեմին բեռ էր եւ ոչ ալ իր հօտին։ Այլ ցաւօք սրտի ան զրկեց Տէր Մարտիրոսին Աստուծոյ ու Հայ եկեղեցւոյ ծառայութենէ։ Հետեւաբար, հարցը աւելի խորն է ու կամ աւելի ատելութիւն է Եզրաս Սրբազանի կողմէ Տէր Հօր նկատմամբ, քան թէ նշուած պատրուակը։ Այս պարագային յանցաւորը Եզրաս Սրբազանն է եւ ոչ Վեհափառը։ Վերջինս պարզապէս ընդառաջած է իր հարազատ եղբօր՝ Եզրաս Սրբազանին։ Ժողովուրդի կիզակէտը Վեհափառն է, սակայն իրականութեան մէջ Եզրաս Սրբազանը պէտք է ըլլայ։ Եզրաս Սրբազան կրնար Տէր Հօր (ըստ իր փափաքին) ազատ արձակել Ռուսաստանի Թեմէն որ ան կարենար փոխատրուիլ այլ Թեմ։ Կարգալոյծ ընելու կարիքը բացարձակապէս չկար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter