
ԲՀԿ պատգամավորը նախազգուշացնում է՝ եթե նոր կառավարության ծրագիրը չհավանեն, անվստահություն կհայտնեն
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապել գնահատել նոր կառավարության կազմը, գործադիր մարմնի ղեկավարին: «Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք գո՞հ է իրենց պայքարի արդյունքում ստեղծված նոր կառավարությունից, ասաց. «Պետք է սպասենք ծրագիր ներկայացնի կառավարությունը, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը: Մենք քանի որ անձի խնդիր չենք դնում, ծրագրի խնդիր ենք դնում, դրա համար եկեք սպասենք, թող ծրագիրը ներկայացնեն՝ հետո կերևա»:
Մեր հարցին, թե կառավարությունը կարո՞ղ է արդարացնել նրանց սպասումները, պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Մի քանի օր է մնացել, ավելի լավ կլինի աչքով տեսնենք, քան գուշակություններ անենք, չեմ կարող ասել, չեմ էլ պատկերացնում, թե ինչ ծրագիր կարող են ներկայացնել: Թող ներկայացնեն՝ տենանք ինչ է, ոնց է, հետո կասենք»:
Հարցին՝ ծրագիրը հավանության չարժանացնելու դեպքում պատրա՞ստ եք նոր կառավարությանն անվստահություն հայտնել, Հայկ Խաչատրյանը պատասխանեց. «Խի չէ որ... մերը ծրագրերի պայքար է, եթե չհավանենք, էդ ա մնում էլի՝ անվստահություն կհայտնենք»:
Հարցին, թե չի՞ բացառում պատգամավորը, որ նոր կառավարության հրաժարականը պահանջեն, նա պատասխանեց. «Չէ, չեմ բացառում»:
Մեկնաբանել