HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանումներ Տ.Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծության առնչությամբ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանա Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծությունը մոսկվաբնակ  որոշ հայերի շրջանում  դժգոհության ալիք  բարձրացրեց, ոմանք  տնօրինությունը համարեցին անարդար և անթույլատրելի ու համացանցով սկսեցին  «բարոյական» պաշտպանության տակ  առել  եկեղեցականների կողմից իբրև թե  հալածվող Մարտիրոս Բերբերյանին:

Համայնքի որոշ անդամների շրջանում առկա  թյուրիմացությունը արդյունք է անաչառ ինֆորմացիայի պակասի, հետևաբար մեր այս գրությամբ կփորձենք ներկայացնել Մարտիրոս Բերբերյանի   քահանայագործության ողջ ընթացքում ծագած խնդիրները, որոնք առնչվում են քահանայի ծառայության կերպին` համաձայն եկեղեցու ներքին կարգ ու կանոնի: Կարգ ու կանոն, որոնք ամրագրվել են  Եկեղեցու հայրերի կողմից և որոնցով  դարեր շարունակ  երկյուղածությամբ, խոնարհությամբ ու հավատարմությամբ առաջնորդվել են  Ս. Խորանին   ուխտ կատարած հոգևոր հայրերը:

Եզրաս Սրբազանն իր առաջնորդության առաջին իսկ շրջանից /2001 թվական/ տեղեկանում է, որ Տեր Մարտիրոսն իր հոգևոր ծառայությունը համատեղում է մեկ այլ աշխատանքի հետ, այսինքն` ունի մասնավոր բիզնես և զբաղվում է գործարարությամբ, ինչը Եկեղեցու ձեռնադրության կանոնով արգելվում է` «Զի ոչ կարէք ասէ` երկու տերանց ծառայել»: Եզրաս Սրբազանը առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ: Վերջինս Սրբազան հորը խնդրում է  3 տարի ժամանակ հատկացնել, որպեսզի խնդիրները կարգավորի, թողնի բիզնեսը և վերադառնա քահանայագործության:

Ընդառաջելով Տեր Մարտիրոսի խնդրանքին` Սրբազան հայրը համաձայնում է: Տարիներն անցնում են, սակայն Տեր հայրը ոչ միայն չի վերադառնում եկեղեցի ամենօրյա ծառայության, ինչպես մնացյալ հոգևոր հայրերն են այդ անում,  այլև շարունակում է պարբերաբար քաղաքից բացակայել, մեկնել արտասահման` բիզնեսը զարգացնելու և գործարքներ կնքելու:

Սրբազան հայրը կանխատեսելով քահանայի մեղսական ընթացքը` կրկին առանձնազրույց է ունենում Տեր Մարտիրոսի հետ` հայրաբար հորդորում և խորհուրդ տալիս` թողնել բիզնեսը, որովհետև հայ եկեղեցու հոգևորականին  անհարիր է զբաղվել առևտրով և  չիրագործել հոժարակամ ստանձնած քահանայի պարտականությունները: Պարտականություններ, որոնք  ձեռնադրության խորհուրդով քահանան ուխտում է ողջ կյանքի ընթացքում կատարել անշեղորեն և  հավատարմորեն` «Զայդ ամենայն թողեալ է յօժարութեամբ սրտի իւրոյ, և յամենայն անձնէ և ի զորութենէ վառեալ կայ ի սէրն Քրիստոսի, և առեալ զխաչն և եկեալ է զհետ Քրիստոսի և ասէ.ինձ աշխարհ ի խաչ ելեալ է և ես աշխարհի. զի ես թողի զայս ամենայն և եկի զհետ Քրիստոսի»:

Տեր Մարտիրոսն այս անգամ խնդրում է ժամանակ հատկացնել` Բեյրութից եղբորը Մոսկվա տեղափոխելու և բիզնեսը նրան հանձնելու համար: Ժամանակի ընթացքում այս խոստումն էլ  ի չիք է դառնում....

Տեր Մարտիրոսի կարգապահական հարցը 2011 թվականին Վեհափառ հայրապետի ներկայությամբ քննարկվում է Սանկտ-Պետերբուրգում կայացած  թեմական ժողովում, որտեղ Մոսկվայի ծառայակից հոգևոր եղբայրները և թեմի հոգևորականները խնդրագիր են ներկայացնում Սրբազան  հորը` Տեր Մարտիրոսին վերջին անգամ  հնարավորություն տալ` վերջնական ժամկետի մեջ բիզնեսը թողնելու և   լիարժեք ծառայության վերադառնալու:

Չնկատելով Տեր հոր պահվածքի մեջ որևէ դրական տեղաշարժ, ավելին` շարունակ դրսևորվող  անհնազանդությունը առ եկեղեցու կարգապահական կանոնները` ստիպում են ի գործ դնել եկեղեցում ընդունված պատժամիջոցները. կատարվում են բանավոր, գրավոր նկատողություններ, մինչև անգամ կախակայում: 2012 թվականի մարտի 19-ին Տեր հայրը մեկ ամսով փիլոնազրկվում է` քահանայական ծառայության համար հաստատված կարգ ու կանոնին չենթարկվելու և թեմական առաջնորդի բազմիցս նկատողությունները անտեսելու, ստանձնած խոստումները չկատարելու համար:

Հաջորդ գրավոր վերջին խիստ զգուշացումը կախակայման մասին կատարվում է 2014  թվականի փետրվարին մեկ ամիս ժամանակով, որը երկարաձգվում է մինչև Մեծ Պահքի  ավարտը, որպեսզի այն լինի անդրադարձի, զղջումի  և հրաժարումի շրջան քահանայի  կողմից «որդեգրած» այն նոր ծառայությունից, որ փորձում է պարտադրել հայ Եկեղեցուն:

Նույնիսկ կախակայման ընթացքում Տեր հայրը շարունակում է  անհարգալից պահվածք դրսևորել. կանոնավոր չի մասնակցում եկեղեցական արարողություններին, ոչ մեկին տեղյակ չի պահում  բացակայության պատճառների մասին, անտեսում է  Սրբազան հոր` քաղաքից չբացակայելու տնօրինությունը և  մեկնում  Չինաստան բիզնեսի հարցերով: 

Եզրաս Սրբազանը Մոսկվայի հոգևորականների մասնակցությամբ հրավիրում է ժողով, որտեղ Տեր Մարտիրոսը  տեղեկացնում է, որ ստեղծված նոր կացությունը թույլ չի տալիս իրեն թողնել մասնավոր բիզնեսը: Փաստորեն տարիներ շարունակ այն խոստումները, որոնք տրվել էին Տեր հոր կողմից բիզնեսը թողնելու, լիարժեք  պարտականությունները կատարելու և պարտաճանաչ ծառայության վերադառնալու,  հօդս են ցնդում: Քահանայի այս անհարիր ընթացքը նախահիմք է ստեղծում կարգալուծության հարցի բարձրացման համար, քանի որ առկա է Ձեռնադրության կարգի խախտում`«հանձն առնել ամենայն պատրաստութեամբ և առանց ձանձանալոյ կալ ի պաշտօն Աստծոյ վասն մարմնաւոր գործոյ որքն իցէ կարն իմ` պաշտել զնա զամենայն ուուրս կենաց իմոց` հետևելով Տեառն կամաց»:

Հետևաբար կարգը թողնելու ընտրությունը կատարել է ոչ թե Վեհափառ հայրապետը կամ թեմակալ առաջնորդը, այլ ինքը` Մարտիրոս Բերբերյանը, որովհետև Աստծուն, Եկեղեցուն ու հավատացյալ հոտին  ծառայելու փոխարեն ուխտադրժորեն  ընտրել է արծաթասիրությունը և վարձու աշխատանքը:

Հայտնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:

Մեկնաբանություններ (5)

Հելեն
Այստեղ ձեր բերած փաստարկներն ու մեկնաբանություններն ինձ համար գրոշի արժեք չունեն,քանի օֆշորային սկանդալից հետո,Նավասարդ Կճոյանը դեռ կարգալույծ չէ:Արդարությունից ու Աստծուց եք խոսում`ինքներդ անարդար լինելով ու սատանային ծառայելով:Ողբամ քեզ հայոց աշխարհ ,քանզի չարի իշխանության տակ ես...
Наринэ Карслян
Не могу понять, к чему эта статья? Она оправдывает действия Ново Нахичеванской Епархии? Так вот, если бы действия Епархии были справедливы, такой статьи не было и вовсе! Я не раз была свидетелем проповедей разных священников, Вы не удивляйтесь, что пишу свидетелем, так как эти проповеди ничего мне не давали. Дер Мардирос Бербериан лучший в Москве, единственный, который доносит Слово Бога до народа. Относительно бизнеса, есть некоторые сомнения по поводу того, что с 2001 года не могли найти решение! И вообще, желтая пресса, заказные статьи, пустословие! Очень сожалею, что в ложе ААЦ разыгрываются такие интриги. Сегодня есть более насущные проблемы и вопросы, которые требуют решений. А для этого нужно не вводить людей в заблуждение, а вести их за собой. Дер Мадирос Бербериан это умеет. 350 прихожан ААЦ в Москве - это имнно те прихожане, которые корень, стержень паствы. И лишать их духовного наставника - это неправомерно! А потом удивляемся, откуда появляются разные секты и направления в христианстве! Трактовка Библии, Евангелие и всех Святых книг дело тонкое и даёт возможность управлять и манипулировать тем, кто у власти!
Hay
Ժողովուրդ ջան ինչքան հասկանում եմ ինչպես որ մեր երկրի ''ղեկավարներին'' բոլորովին պետք չեն խելացի և ազգի խնդիրների համար մտահոգ մտավորականներ այնպես ել մեր եկեղեցուն պետք չեն Տ Մարտիրոս Քահանյի նման լավ ու օտարության մեջ գտնվող Հայ համայնքի կողքին կանգած ու հոգսերով մտահոգված հոգևորականներ։ Իսկ կճոյանն ու օֆշորի տիկոն, լիսկան ու լքտի պահվածքով պատգամավորները նորանոր պաշտոններ են ստանում ու խրախուսվում, մեդալներ ստանում ու միլիոններ դիզում ու մի ամբողջ ազգի պատին գամում, երևի մտածում են պատգամավոր նշանակումա պատին գամել։ Չլինի Քահանայի գործերը սկսելեն լավանալ կաթոն ուզեցելա փայ մտնի չի ստացվել դրա համարա կարգալույծ արել? ՄԻ ՈՂՋ ԱԶԳԻ ԱՎԱՆԱԿԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ… ԱՆԿՈՒՇՏ ՍՐԻԿԱՆԵՐ,ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Արուսյակ
«Զի ոչ կարէք ասէ` երկու տերանց ծառայել»: Էլ ով դիմանա ... Հազիվ է այս մարդն ուզում ձերբազատվել հոտային հոգեբանությունից, հասկացել է, որ պետք է աշխատել, արդար քրտինք թափել, արդար քրտինքով ապրել, այլ ոչ թե պորտաբույծի նման` խաչ բռնելով, խաչով խաբելով, ազգի ոգին խեղելով փող հավաքել, փող մուրալ ժողովրդից ու տռզել, տզրուկի կյանք վարել:
Алина
Тер Мартирос отдал, но не взял... Этим все сказанно. Он до сегодняшнего дня с нами, со своей паствой, хотя и не служит, но он служит по совести, поддерживает нам своимиы советамы, когда нам трудно в этой жизни. Он делит наше радости и печали. Он остается нашим духовным Пастерем, он наш Тер Мартирос, А эти вай журналисты, которые служат за деньги и пишут то что им прикажут, пусть и дальше пишут, нам на......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter