HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվտեսլատ» ընկերության հետ քննարկվել են արբանյակային հեռարձակման կազմակերպմանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպեց «Եվտեսլատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում եվրոպական համապատասխանությամբ առևտրի գծով տարածաշրջանային նախագահի տեղակալ Ապոստոլոս Տրիանտաֆիլյուի գլխավորությամբ: Այս մասին հայտնեց նախարարության լրատվական ծառայությունը:

«Եվտեսլատ» ֆրանսիական կազմակերպությունը, որը արբանյակային ծառայություններ է մատուցում աշխարհում, հայտնի խոշորագույն օպերատորներից է:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին արբանյակային կապուղիների տրամադրմանը, թվային հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները դժվար հասանելիություն ունեցող տարածքներ հասցնելուն:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արբանյակային հեռարձակումն ապահովելու նպատակով այժմ ընթանում են բանակցություններ մի շարք ընկերությունների և օպերատորների հետ:

«Հայաստանում արբանյակային հեռարձակումը կազմակերպելու համար մենք շատ կարևորում ենք նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք կարող են արդյունավետ համագործակցության ընթացք ապահովել»,-նշեց նախարարը:

Կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter