HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր:

«Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար: 
Իր հերթին, Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter