HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյա

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հայտնում է իր խորին մտահոգությունը «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես.

  • Հարկային մարմինների կողմից այլընտրանքային հարկային ստուգումների պրակտիկա գոյություն չունի որևէ այլ երկրում: Փոխարենը լայն տարածում ունի «այլընտրանքային ստուգման աութսորսինգ» գաղափարը, երբ ստուգումն իրականացվում է անկախ աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից:  Այս տեսանկյունից կասկածելի է միջազգային հաջողված փորձի ներդրման փոխարեն չփորձված և հակասական մոտեցումների կիրառման նպատակահարմարությունը: Մեր համոզմամբ, ստուգում և այլընտրան­քային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը կարող է ստեղծել հարկային օրենսդրության հետագա բարդացման թաքնված շարժառիթներ: 
  • Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել ՊԵԿ-ի կողմից «անհավասար» վերաբերմունքի դրսևորմանը այլընտրանքային ստուգում պատվիրած և չպատվիրած կազմակերպությունների նկատմամբ, քանզի վերջիններս առաջարկվող ծառայությունից չօգտվելու համար կարող են հայտնվել առավել խստացված ստուգումների ենթակա ռիսկային ընկերությունների ցանկում: 
  • Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ձևավորվել այլընտրանքային ստուգման համար նախատեսվող վճարի չափը՝ 10-500 մլն. դրամ: Եթե այն համեմատենք Հայաստանի շուկայում իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ, որը որպես բաղկացուցիչ մաս ներառում է նաև հարկային պարտավորությունների ստուգում, ապա սահմանված սանդղակի նույնիսկ նվազագույն 10 մլն. դրամ վճարը մինչև 5 անգամ գերազանցում է փոքր բիզնեսին մատուցվող աուդիտորական ծառայության վճարը: Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի խիստ անհավասար պայմաններում խոշոր բիզնեսի նկատմամբ: 
  • Օրինագծի ընդունումն ու կիրարկումը կարող է հանգեցնել տվյալ ոլորտում ՊԵԿ-ի կողմից մենաշնորհային դիրքերի հաստատմանը` այսպիսով խոչընդոտելով մասնավոր ընկերությունների շրջանում առողջ մրցակցության ձևավորմանն ու հարկատուների համար նշված ծառայության հետ առնչվող ծախսերի կրճատմանը: 
  • Այլընտրանքային հարկային ստուգումները չեն կարող փոխարինել ֆինանսական հաշվետվությունների աուդիտին, ինչպես նշում է ՊԵԿ-ը, քանզի այս երկու ստուգումները բոլորովին տարբեր նպատակներով իրականացվող ստուգումներ են: 
  • Նախագիծը լուրջ հարված կհասցնի տնտեսական մրցակցությանը, քանի որ այն հարցականի տակ կդնի աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունը: 
  • Նախագիծը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի աճին, քանի որ ներկայումս փորք աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը պայմանավորված է գործող օրենքի պահանջներով: Որոշ կազմակերպություններ կարող են ուղղակի ոչ մրցունակ դառնալ նախագիծը ընդունելու դեպքում: 
  • Այլընտրանքային հարկային ստուգումների ներկայացված մոդելի ներդրման արդյունքում երկարաժամկետ առումով նվազելու են հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունը հորդորում է ՀՀ կառավարությանը շարունակել հիմնվել միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված և փորձված մոտեցումների վրա: 

Տնօրենների խորհուրդ

Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter