
ՀԿ-ների արձագանքը՝ Ռուսաստանի դեսպանի հայտարարության վերաբերյալ
Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata)[1] եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»[2]: Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։[3]
Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:
Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
- «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
- «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
- «Կրթության ասպարեզ» ՀԿ
- «Գոեֆոն» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
- «Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
- Հայկ Նազարեան
- Հասմիկ Կնյազյան
- «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
- Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
- Դավիթ Շահնազարյան
- «Շիրակ կենտրոն» ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Գեւորգ Տեր-Գաբրիելյան
- «Վանաձոր եւ քույր քաղաքներ» ՀԲԿ
- «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
- «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
- Արա Նեդոլյան
- «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
- Վահանգ Անտոնյան
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Գորիսի մամուլի ակումբ
- Կանանց աջակցման կենտրոն
- Հայաստանի հելսիկյան կոմիտե
- Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
- Քաղաքացիական Ֆորում ՀԿ
- ՍՄԻԼ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
- «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոն
- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
- Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- Ուրբան հիմնադրամ
- «Տրտու» ՀԿ
- Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
- Նաիրա Առաքելյան
- «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
- Աշոտ Հովհաննիսյան
- Իրական աշխարհ, իրական մարդիկ
- Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտ
- Արփինե Գինոսյան
- Ռուբեն Մեհրաբյան
- Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա
- Զառա Հովհաննիսյան
- Արտակ Եղիազարյան
- Մենուա Բրուտյան
- Աննա Շահնազարյան
Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը եւ կազմակերպությունները կարող են միանալ դրան, այդ մասին հայտարարելով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել