HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեհանգստյան կարգ Ջավախքի եկեղեցիներում

Մայիսի 8-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Արցախյան հերոսամարտի և միջնադարյան Շուշի բերդաքաղաքի ազատագրման մատույցներում խոնարհված հերոսների:

Մայիսի 8-ին Ջավախքում գործող բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Արցախյան հերոսամարտի և միջնադարյան Շուշի բերդաքաղաքի ազատագրման մատույցներում խոնարհված հերոսների:

Ախալքալաքի Սբ. Խաչ, Խանդո գյուղի Սբ. Խաչ, Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս, Նինոծմինդայի Սբ.Սարգիս եկեղեցիներում սգո և հոգեհանգստյան պաշտոն կատարեցին Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: 

Հավարտ սրբազան արարողության Ջավախքի հոգևոր դասի ներկայացուցիչները քարոզի իրենց խոսքում նշեցին, որ մայիսը հայի համար հաղթական ամիս է, և այսօր ոչ միայն խնկարկելով, այլև միևնույն ժամանակ պետք է ապրելով ու արարելով շենացնենք մեր պապենական այն հողերը, որոնք նրանք ազատագրեցին իրենց կյանքի գնով:

Ջավախքցիները, այսօր ևս մեկ անգամ խնկարկելով ու աղոթելով, հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենյաց ազատագրման սուրբ գործի նվիրյալ-կամավոր-նահատակներին: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter