Փոխվարչապետը ներկայացրեց Կոտայքի նորանշանակ մարզպետին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաեւ մարզին ու մարզում առկա խնդիրներին:
Հայտնում են տարածքային կառավարման նախարարությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել