Վթարի է ենթարկվել «Արզնիի» սեփականատիրոջ եղբայրը
Երեկ երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ հյուսիսային ավտոկայանի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 29 ԼՍ 236 համարանիշի և «ԳԱԶ 24» մակնիշի 06 ՍՕ 472 համարանիշի ավտոմեքենաները:
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 24»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի վայրից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. 2-ը՝ Աբովյանի, 1-ը՝ Երևանի:
Դեպքի վայրում հայտնվածները
ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Մերսեդեսը» վարել է 35-ամյա Արա Հախյանը, իսկ «ԳԱԶ 24»-ը՝ 79-ամյա Լևոն Ջանվելյանը, ով «Արզնի» ընկերության սեփականատեր Մարատ Ջանվելյանի եղբայրն է:
Մարատ Ջանվելյանը նույնպես եղել է վթարի վայրում եւ օգնություն ցուցաբերել վթարի ենթարկվածներին:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել