Ադրբեջանցիները փորձել են ձախողել Վիրահայոց թեմի կազմակերպած մայիսյան տոները Թբիլիսիում
Արդեն մի քանի տարի է, ինչ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ավանդաբար կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը՝ իր հարգանքը և խոնարհումը տալով զոհված նախնիների և քաջարի ազատամարտիկների հիշատակին: Ավանդույթը չխախտվեց նաև այս տարի: Դեռևս մայիսի 8-ին, Երկրապահի օրվա առիթով, գործող բոլոր եկեղեցիներում կատարվեցին արցախյան հերոսամարտի զոհերի հոգեհանգստյան արարողություններ:
«Ցավով ենք նշում, որ դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ, մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Սահմաններն անցնելով՝ Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածութ
Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնեց մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Այն իրականացնելուն չխանգարեց ոչ էլ անձրևային եղանակը: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվեց բացօթյա համերգ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Կոմանդոսի քույրը՝ տիկին Մարգարիտ Տեր-Թադևոսյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ղեկավարությունը, համայնքային կառույցների պաշտոնյաներ, արժանավոր հայորդիներ:
Հավլաբար թաղամասում հավաքվեց հոծ բազմություն, որը մեծ խանդավառությամբ մինչև ավարտը ներկա գտնվեց համերգային ծրագրին: Տոնական հանդիսությունը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ու տարածվեց ողջ Հավլաբար թաղամասով հաղթանակի և խաղաղության ոգով լիաշունչ հայոց ազգային երգը, պարը, ասմունքը, դուդուկի և դհոլի ոգեշնչող երաժշտությունը: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տոնական ուղերձը: Համերգին մասնակցեցին հայկական պարային համույթները, անհատ կատարողներ, ասմունքողներ և «Հայարտուն» կենտրոնի մշակութային խմբակները:
Հավարտ համերգի օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը արժևորեց իր հողի վրա խաղաղ ապրելու հայ ժողովրդի բարի կամքը, ինչպես նաև մյուս ազգերի հետ խաղաղ Կովկասում համերաշխ ապրելու հայերի պատրաստակամությո
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը իր երախտագիտություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել