HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ MP3-ը 4-րդ հորիզոնականում է, «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ 2014»-ի երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան (Conchita Wurst): Նա կատարեց «Rise Like a Phoenix» երգը:

Կոնչիտայից հետո առաջին քառյակում տեղ գտան համապատասխանաբար Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչները:   

Հայաստանի օգտին առավելագույն՝ 12 միավորն տվեցին Ֆրանսիան և Ավստրիան: 10-ական միավոր տվեցին Լատվիան, Բելառուսը, Մոնտենեգրոն և Ուկրաինան: 8 միավոր Հայաստանը ստացավ Մակեդոնիայից, 7-ական միավոր` Հունաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից և Հունգարիայից, 6-ական միավոր՝ Սան Մարինոյից, Գերմանիայից, Իսրայելից, Մալթայից, 5-ական՝ Շվեդիայից ու Էստոնիայից, 4-ական միավոր՝ Պորտուգալիայից, Ֆինլանդիայից ու Իսպանիայից: Նվազագուն միավորներ Հայաստանը ստացավ Մոլդովայից՝ 3, Դանիայից՝ 2 և Լեհաստանից՝ 1: 

Ռուսաստանը Հայաստանին տվեց 8 միավոր, 10-ը՝ Ադրբեջանին, 12-ը՝ Բելառուսին:

Հարևան Վրաստանը իր 8 միավորը տվեց Ռուսաստանին, 10 միավորը՝ Ավստրիային, 12 միավորը՝ Հայաստանին: 

Հայաստանը իր 8 միավորը տվեց Բելառուսին, 10 միավորը՝ Ռուսաստանին, Մոնտենեգրոն ստացավ 12 միավորը: 

Արամ MP3-ը կատարում էր «Note Alone» երգը, որի երաժշտության հեղինակն ինքն էր, իսկ խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը: Գործիքավորումը կատարել էր Լիլիթ Նավասարդյանը: 

Մեկնաբանություններ (11)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կոնչիտան ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԱՆԻ էր իր հաղթանակին. հոյակապ երգ ու կատարում էր: Եվրոպան ևս մի անգամ ապացուցեց,որ քաղաքակրթության սիրտն է: Ում սա դուր չի գալիս,թող տեղափոխվի Սոմալիայում ապրելու: Արամի երգը վատը չէր ու ինքը այդ երգը նախկինում լավ երգել է: Բայց փաստ է,որ և՛ կիսաեզրափակիչում, և՛ եզրափակիչում ֆալշ ու կաշկանդված է կատարել. սա միայն իմ կարծիքը չէ: Նաև Հոլանդիայի և Բելգիայի հաղորդավարները ՃՇՏՈՐԵՆ նշեցին, որ Արամ MP3-ը իր երգի մոտ կեսը ( հանգիստ մասը) ֆալշ երգեց: Դեմքն ու աչքերը գունատված, շարժումները (body language) չէին համապատասխանում երգին. ոնց որ 10-12 տարեկան տղային ստիպեին բեմ դուրս գալ:Պարզ երևում էր,որ ստրեսը չկարողացավ հաղթահարել: Արամ MP3-ը շա՜տ ուրախ պիտի լինի,որ (հիմնականում հայե՛րի հաշվին) 4-րդ տեղ բռնեց: ...............................ՀԳ. Հոլանդիայի երգը և կատարումը լավն էր ու արժանի էին 2-րդ տեղին. երգչուհին (արդեն տարիներ) բավականին հայտնի Ilse deLange-ն էր (18 պլատինում ալբոմ ունի արդեն):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վրաստանը 10 միավոր տվեց Ավստրիային,իսկ Հայաստանը՝ 0: Նույնիսկ Ադրբեջանը 1 միավոր տվեց Ավստրիային: Սրանով արդեն իսկ պարզ երևում է,որ Վրաստանը Հայաստանից 10 անգամ ավելի քաղաքակիրթ ու ազատամիտ երկիր է. էդ երկիրը ապագա ունի:
rita
Kon4ian angam giter min4 eluyt@ vor 1 texum e linelu,da parz erevum er harcazruycui jamanak angam,ete canot eq dimaxaxeri arvestin,apa parz ktesneiq,iroq zaynayin tvyalner@ lavn ei,da gnahatec naev mer Aram@,joxovurd mer poqrikHAYASTANIC ARAM@ 4 tex da mec haxtanak e.BRAVOOOOOOOOOOOOOOO
hay
apres ARAM du arjani masnakic es, hrashali nerkayacrecur mer erkir@ , hay txamardu hrashali kerpar es, tox orinak vercenen qeznic amsterdami chatlaxner@, uxxaki haxtec aylandakutyun@ , evropan cankacac chatlaxi hamar payqarelu er, konchitan nranc var apacuycn er!
nan
varasik du el darcel konchita antasib
anahit
Արամի կատարումը հիանալի էր
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անբարոյականը Եվրոպան ու Կոնչիտան չէ: Ամենամեծ անբարոյականը ֆեոդալական-գուլագահոտ Ռուսաստանն ու իր վասալ-քծնող Հայաստանը չէ՞, որտեղ 5000 դրամով դեպուտատ են դառնում, որտեղ օրը ցերեկով մտնում են պառլամենտ ու պատգամավորներ գյուլում, որտեղ մարտի 1-ին՝ բոլորի աչքի առաջ, տասնյակ քաղաքացիների են գնդակահարում ու ԱՆՊԱՏԻԺ մնում, որտեղ Շանթի ասած բոզ մարզպետներն ու իրենց խամաճիկները անպատիժ ԹԱԼԱՆՈՒՄ են մարզերը ու մարդկանց մղում արտագաղթի, որտեղ իսկական ազատամարտիկները բանտում են կամ աղքատության մեջ, որտեղ գողական բանակում անտեր զինվորները մսաղացվում են, որտեղ ամեն օր ճանապարհներին մի քանի մարդ է մահանում/վնասվում, որտեղ ռաբիզ-գողական-հաստավիզ օլիգարխներն ու իրենց անուղեղ ախրանիկները գրավել են ամեն ինչ,որտեղ թաղի այլասեռված «հեղինակությունները» կուսակցությունների դեր են խաղում,որտեղ հանքատեր մաֆիոզները անպատիժ բռնաբարում են բնությունը,որտեղ... Ամենամեծ անբարոյականը դու՛ չե՞ս, հայ/հայաստանցի:
Գեւորգ
Վարազ էս (թե մերուն), Էդ խառնասեռականը թող գնա մի թաքուն տեղ իր այլանդակությամբ զբաղվի (կմտածենք, որ անբուժելի շեղված է:) Միթե դժվար է հասկանալ այն պարզ բանը, որ դրա այդ տեսքով աշխարհի աչքն են կոխում թե «ճիշտն ու լավը» որն է եւ ինչ է օրինակելի! Վերջապես, թե նորմալ տղամարդու եւ թե կնոջ համար այդ ցուցադրությունը ՆՈՂԿԱԼԻ Է: Գոնե սա պետք է հասկանալ: Եթե քո տատն ու պապն էլ դրանցից լինեին ապա հիմա կոմմենտ չեիր գրի այստեղ - հարցի էությունն այդ է:
Ես չգիտեի՜…
Թու, ինչքան բան կա կյանքում ատելի, Ես չգիտեի՜… Պ. Սևակ
SME
And where do we draw the line: as who goes to Eurovision and who to Rehab? The doctor's might have a say on the issue. Իսկ որն է այն սահմանագիծը, որով առաջնորդվում ենք որոշելու, թե ում տեղն է եվրատեսիլը և ում տեղը` հոգեբուժարանը; Հոգեբույժները երևի թե ասելիք կունենան դրա վերաբերյալ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կոնչիտան տղա է (Thomas Neuwirth) ,որն իր մշակութային կյանքում հանդես է գալիս որպես տրավեստիտ.այսինքն՝ հակառակ սեռի շորերով/արտաքինով: Տրավեստիզմը սեռական կողմնորոշում չէ: Տրավեստիտ դեռ չի՛ նշանակում նույնասեռական,քանի որ տրավեստիտների մի մասը տարասեռական/heterosexual է: Սա (որոշ բնագավառներում) նաև ժանր է,ինչպես ծաղրածուներն ու որոշ դերասաններ են ներկվում ու տարբեր հագուստներ հագնում՝ ներկայացումների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter