HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի ծնողազուրկ երեխաներն աջակցություն ստացան

 

Մայիսի 11-ին Ջավախքի ծնողազուրկ 61 երեխա հավաքվել էր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո: Սուրբ և անմահ պատարագի ավարտին՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աշխատակիցների կողմից նրանց բաժանվեց ՀՕՖ-ի հերթական ֆինանսական աջակցությունը:
Տաս տարուց ավելի է, ինչ ՀՕՖ-ը, իր շրջանակները լայնացնելով, օգնության ձեռք է մեկնել Ջավախք աշխարհում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին: 
«Երեխաներն իրենց աղոթքներում հիշեցին բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք, ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում, չեն զլանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած Ջավախքի երեխաներին»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում հավաքվածներին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել գործի կայացման ու իրականացման համար:

Հայ Օգնության Ֆոնդի CASP (ծնողազուրկ երեխաների խնամակատար հանձնախումբ) ծրագիրն ուղղված է ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: Այն գործնեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախքի լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքում և տարածվեց տարածաշրջանի գյուղերով մեկ, ծրագրում ներառված են 61 երեխաներ, որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:

 

Մեկնաբանություններ (1)

Ashxen
Ձեր Ջավախքի բաժինը դարձել է առաջնորդական փոխանորդության բաժին....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter