HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք

Վահե Սարգսյան

Այսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարող է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում: Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է և ծանոթ չէ շենքին: «Իյա~, կարողա ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի», ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը: Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի:  

Անձնագրային և Վիզանորի վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել, ասելով. «Կներեք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»: Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն:   

Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանիքը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:  

Մեկնաբանություններ (8)

Քնարիկ
Բարև ձեզ խնդրում եմ ասեք երբ կբացվի անձնագրային և վիզաների գրասենյակ։կամ ասեք խնդրում եմ օնլայն հնարավորություն է հայտ ներկայացնել անձնագիր ստանալու համար
Նաիրա Դալլաքյան
Բարև ձեզ ես մի հարց ունեմ կապված անձնագրի հետ Հին անձնագիրը ժամկետը լրանալուց հետո Բելգիայում նորն եմ հանել ,բայց նախկին անձնագրի մեջ օտար երկրում վավեր լինելու կնիք կար հիմա չկա ։Խնդիր չի լինի արդյոք գալուց ,կամ հետ դառնալուց ։
Զեմֆիրա
Բարև Ձեզ ես անձնագիրս փոխել եմ հիմա ինձանից սոցիալական մարտ են ուզում որ միանվագ նպաստ ստանանկ
Veronika
Բարև ձեզ խնդրում եմ ինձ ասել թե երբ կսկսեն աշխատել Պասպորտ սեղաններն։ Շնորհակալություն
Էթերա Աստատուրյան
Բարև ձեզ խնդրում եմ ասեք ոնց կարանք վիզա երկարացնենք Կանադայի քաղաքացի է քնի անգամ եկել ենք ասել են մի շաբաթից ամեն անգամ նույն պատասխանը խնդրում եմ պատասխանեք ամուսիններից մեկը ՀՀքաղաքացի է
ԱՆնա
Բարեվ ձեզ.Կասեք ? գլխաոր պասպորտ սեղանը բաց է լինելու 2020.04.06 ին
Lrvon
148770
Արսեն
Բարեվ ձեզ կներեք մի հարց տամ ։ես քաղաք Սպիտակից եմ ուզումեմ աիդի քարտ հանեմ ։կարողեմ եերեվանում հանել թե պետքե գնամ քաղաք Սպիտակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter