HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մի զբոսաշրջիկ չի գիշերի գերեզմանոցի հարևանությամբ

Բակուր Կարապետյան

Արցախի ճանապարհին ամեն անգամ Գորիսով անցնելիս հայացքս ընկնում է Հին Գորիսի ցից քարերին, որոնք տեղի բնակիչների համար հազարամյակներ շարունակ բնակարան ու ապաստարան են ծառայել: Ամեն ցից քար ասես անձեռակերտ քանդակ լինի, որը հիացնում է իր պլաստիկայով, քանդակագործական անսպասելի լուծումներով: Մարդիկ այդ ցից գոյացումները վիմափոր բնակարաններ են դարձրել: Հենց դրանք էլ ինձ հուշեցին Սյունիք– Սյուների երկիր երկրամասի անունը: Շուրջ 100 տարի առաջ այս վայրում եռում էր կյանքը: Կին, երեխա, թե տղամարդ, պարաններով բարձրանում էին իրենց կացարանները, նույն կերպ էլ ցած իջնում:

Ես քայլում էի բնական այս հրաշալիքների արանքով ու մտածում այն զբոսաշջության վայր դարձնելու մասին: Այսօր շատ գրավիչ է քարանձավային զբոսաշրջությունը: Այս հին բնակավայրերը զբոսաշրջիկի կացարանի վերածելով, իհարկե, լավ կազմակերպված սպասարկման հետ, Գորիսը կարող է եկամտի հրաշալի աղբյուր ունենալ:

Սակայն հարյուրավոր այդ քարանձավ-կացարանների տարածքը գորիսցիները գերեզմանոցի են վերածել: Գորիսի անհեռատես ղեկավարները արգելք չեն հանդիսացել այս երևույթին: Իսկ ոչ մի զբոսաշրջիկ չի գիշերի գերեզմանոցի հարևանությամբ: Եթե այն ժամանակին ճիշտ գնահատվեր ու վերածվեր արգելոց–թանգարանի, գուցե և փրկվեր այն:

Սակայն որոշ հատվածներ Հին Գորիսից դեռ չեն գրավվել, ու կարելի է  այստեղ զբոսաշրջության վայրի վերածել:

Մեկնաբանություններ (1)

Բակուր
Գորիսի քաղաքապետարանը կամ Սյունյաց մարզպետարանը պարտավոր են քննարկել այս խնդիրն ու համապատասխան որոշում կայացնել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter