
Ավտովթար. մեկ զոհ, 2 վիրավոր
Այսօր` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին «ՎԱԶ 21102» մակնիշի 23 ՕՕ 012 համարանիշի ավտոմեքենայի վարորդն իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի բետոնե և երկաթե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացավան թաղամասի բնակիչ, 1992 թ. ծնված Էդմոն Աֆրիկյանը հիվանդանոցում մահացել է, իսկ այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Ռաֆայել Մանուկյանը և 1986 թ. ծնված Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Սամվել Աֆրիկյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը ժամկետային զինծառայող էր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել