Անլար ինտերնետի ծածկույթն Արցախում ընդլայնվում է
«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ շարունակում է ընդլայնել անլար ինտերնետ ծառայության ծածկույթն Արցախում:
Ի հավելումն նախկինում հայտարարված տարածքների` «Ղարաբաղ Տելեկոմը» հասանելի դարձրեց անլար ինտերնետ ծառայությունը հետևյալ շրջաններում, քաղաքներում, գյուղերում և բնակավայրերում`
- Ասկերանի շրջանի ք. Ասկերան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ,Դաշուշեն, Խաչմաչ, Խաչեն, Խանցք, Խրամորթ, Հովսեփավան, Կարմիր գյուղ, Պատարա և Քռասնի գյուղերում:
- Հադրութի շրջանի Առաքել, Ազոխ, Դրախտիկ, Հակակու և Սարալանջ գյուղերում:
- Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Դրմբոն, Ծմակահող, Հարությունագոմեր, Մատաղիս, Ներքին Հոռաթաղ, Վերին Հոռաթաղ և Չլդրան գյուղերում:
- Մարտունու շրջանի Եմիշճան, Ղուզե Ճարտար, Հացի, Հերհեր, Մաճկալաշեն և Սոս գյուղերում:
- Շահումյանի շրջանի Ծար գյուղում:
- Քաշաթաղի շրջանի Արտաշավի, Այգեհովիտ, Գետափ և Վաղազին գյուղերում:
2014 թվականին «Ղարաբաղ Տելեկոմը» կշարունակի զարգացնել ինտերնետ ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել