HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Եվրոպական բանկի տարեկան հանդիպումը՝ ոստիկանության խիստ հսկողության ներքո

Վարշավայի ազգային ստադիոնն այս պահին խիստ վերահսկողության տակ է։ Ոստիկանության մի քանի մեքենաներ հսկում են ստադիոնի շուրջը, իսկ ներսում կարող ես հայտնվել միայն անվտանգության գոտին անցնելուց հետո։ Այստեղ քիչ առաջ տեղի ունեցավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան հանդիպման բացման արարողությունը։ Այս բանկը ներդրումներ է կատարում հետխորհրդային զարգացող երկրների (այդ թվում նաեւ` Հայաստանի) տնտեսություններում՝ հանքարդյունաբերության, հէկերի կառուցման եւ այլ ոլորտներում։

Ոստիկանության խիստ հսկողությունը սահմանված է կանխելու բնապահպան ակտիվիստների (Bankwatch) բողոքի ցույցերը։ Հանդիպմանը ներկա են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Եվրոպական բանկի կառավարիչների խորհուրդը։

Հանդիպմանը հրավիրված են պատվիրակություններ եւ լրագրողներ մոտ 60 երկրներից։ Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը։ «Հետքի» թղթակիցը նույնպես ներկա է բանկի տարեկան հանդիպմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter