Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի վետերանները երկու ընկերական խաղ կանցկացնեն
ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ համատեղ նախաձեռնել են 2014 թ. մայիսի 14-ից 18-ը Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականի այցը Հայաստան:
Կանցկացվի երկու ընկերական խաղ Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականների միջև: Հանդիպումները տեղի կունենան մայիսի 15-ին և 17-ին՝ ժամը 17:00-ին, «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում (Ջիվանու 2, Մալաթիա-Սեբաստիա):
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել վետերանների հավաքականների հանդիպումներին:
Մուտքն ազատ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել