HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարց կառավարությանը. էլեկտրաէներգիայի սակագինը կազմելու է 45 դրա՞մ

ԱԺ-ում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թեպետ նախապես հերթագրվել էր հարց տալու համար, բայց իրեն հարց տալու հնարավորություն չէին տվել: Դիմելով ՀՀ էներգեիտկայի փոխնախարար Արեգ Գալստյանին՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս հայտարարել է, որ գազի գինը Հայաստանում չի թանկանալու, բայց տեղի ունեցավ հակառակը:

Ուստի ԲՀԿ պատգամավորը հորդորեց պարզաբանում տալ, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, որ սպասվում էլեկտրաէներգիայի նոր թանկացում: «Ակնկալում եմ հստակ պատասխան. 1 կՎտ/ժամի դիմաց էլեկտրաէներգիայի գումարը կազմելու է 45 դրա՞մ»,- հարցրեց նա:

Ավելի ուշ, պատասխանելով պատգամավորի հարցին, փոխնախարարը ասաց, թե գազի թանկացման ուղղությամբ որևէ քննարկում նախարարությունը չի վարում: «Նախևառաջ ես մեր էներգետիկայի նապխարարության կողմից հստակ կարող եմ ասել, որ որևէ նման քննարկումներ չեն կատարվում, նման հարցեր նույնիսկ չենք նայում: Հասկանալի է, որ այս հարցի իրավական առումով կարգավորողը հանձնաժողովն է: Նման քննարկումներ այս պահին չկան, այլ բանի չեմ տիրապետում, չեմ կարող ասել»,- հավաստիացրեց Ա. Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter