
Իրան արտահանում ենք ոչխարներ, ներկրում` ավազ
Ճիշտ է՝ 2013 թ. նկատվում է որոշ անկում: Իրանի հետ ապրանքաշրջանառության աճում մեծ դերակատարում ունի արտահանումը՝ վերջին 5 տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է մոտ 3 ագամ և գտնվում է 100 մլն դոլարի մակարդակին մոտ: Սակայն դա տեղի է ունենում հիմնականում էլեկտրաէներգիայի հաշվին՝ «հոսանք գազի դիմաց» բանաձևի շրջանակներում: Բավական է ասել, որ Հայաստանից Իրան արտահանման կառուցվածքում 80-85%-ը էլեկտրաէներգիա է: 2013 թ. էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է մոտ 79 մլն դոլար՝ 1.5 մլրդ կվտ/ժ հաշվարկով:
Արտահանման մյուս նշանակալի հոդվածը ոչխարներն են: 2013 թ. Իրան է արտահանվել 100 հազ. գլուխ ոչխար՝ 12.4 մլն դոլարով: Մյուս ապրանքներից շատ թե քիչ նշանակություն ունի մետաղի ջարդոնը՝ տարեկան 2-3 մլն դոլարի շրջանակներում: Սրանով, կարելի է ասել, իրանական շուկան գործնականում մեզ համար փակվում է, թեև կարելի է նշել նաև արտահանման ոչ մեծ հոդվածներ ևս՝ ավտոմեքենաներ (2013 թ.՝ 18 հատ), բժշկական սարքեր, մարտկոցի թափոններ և այլն:
Իրանից ներկրվում է մեծ քանակությամբ շինանյութ՝ գիպս, կավիճ, անգամ՝ ցեմենտ: Սակայն ամենատարօրինակը ավազի ներկրման փաստն է: Պարզվում է՝ Հայաստանը տարեկան 43 հազ. տոննա ավազ է ներկրում, որից մոտ 4 հազ. տոննան՝ Իրանից (մյուս հիմնական մատակարարներն են Վրաստանն ու Եգիպտոսը): Նշենք, որ Սյունիքի շինարարական կազմակերպությունների ղեկավարները միանշանակ հերքում են, թե օգտագործում են իրանական ավազ: Դրա կարիքը չկա էլ, քանի որ ավազի հանքեր կան և Մեղրիում, և Կապանում, և Վայոց ձորում: Ցավոք՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից պարզաբանում չստացվեց ներկրվող ավազի նպատակի ու որակի մասին: Հնարավոր է՝ դա հանքարդյունաբերության մեջ օգտագործվող շինանյութ է, կամ էլ՝ ավազի անվան տակ այլ ապրանք է ներկրվում:
Մեկնաբանել