HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ը կամ «Գազպրոմը» Հայաստանի միջին աշխատավարձից 2 կամ 2,5 անգամ ավելին տա»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը համոզված է՝ գազի գինը Հայաստանում ոչ հիմնավորված է բարձրացվել: ԱԺ-ում ««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարին, նա նշեց, որ որ գազի գնի վերջին թանկացման արդյունքում հոսանքի գինը պետք է ավելանար 1,2 դրամով: 

«Ուրեմն այսօր ՀԷՑ-ը, որը հոսանք է առնում նաև փոքր հէկերից, իրենց աշխատողի միջին աշխատավարձը 220- 230 հազար է, ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ը կամ «Գազպրոմը» Հայաստանի միջին աշխատավարձից 2  կամ 2,5 անգամ ավելին տա: Ինչո՞ւ է այս թանակացումից հետո «Գազպրոմը» 1000 նոր աշխատող ընդունել: Ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ սակագինը բերում եք ուռճացնում, ու բոլորը պիտի վճարեն: Ես ամենևին կողմ չեմ հէկերի այսպես մասսայական տարածմանը, որովհետև դա էկոլոգիական խնդիր է: Մոտավորապես 300-ի սահմանը ուզում ենք անցկացնել, չեմ ուզում մասնավոր բիզնեսին կպնել, որովհետև ես կարծում եմ, որ անգամ 24 դրամը, որ պետությունը առնում է նրանից, անգամ սա է բարձր, բայց ՀԷՑ-ը առնում է 24-դրամանոց հոսանքը՝ 38 դրամով վաճառում: Ինչո՞ւ. որ իր աշախատողին 230 հազար դրամ ապահովի: Իսկ ի՞նչ կլինի ՀԷՑ-ը, ոնց որ ուզում են սննկացնեն և տան «Գազպրոմին», որքանո՞վ է հավաստի իմ ինֆորամացիան, չգիտեմ: Այդ դեպքում ՀՀ քաղաքացին կընկնի սակագնի պրեսսինգի տակ, որ գնալով ուժեղանում է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ օրերս հանդիպումներ է ունեցել, զրուցել էկոլոգների հետ, որոնք լուրջ մտահոգություններ են հայտնել: «17 տարի և ավելի դնելու կարիքը չկար, որովհետև դա շուկայական տնտեսությանը հակասող դրույթ է, 15-ից հետո ոչ թե ՀԷՑ-ը պետք է որոշի հոսանքի սակագինը, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որովհետև դա հայաստանյան հարցեր է կարգավորում, ոչ թե մի հիմնարկի հարց: Մոտավորապես 300 հէկ է լինելու: Ամեն մի հէկ էկոլոգիական վնաս է բերում, և դա անվիճելի է»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter