HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

Ս.թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության՝ Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և ԳԴՀ ՊՆ ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter