
Հանձնաժողովը գրանցեց Գորիսի քաղաքապետի բոլոր թեկնածուներին
Անահիտ Բաղդասարյան
Մայիսի 14-ին տեղի ունեցավ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում հունիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված Գորիս եւ Թանահատ համայնքների ղեկավարների եւ Իշխանասարի ավագանու անդամների թեկնածուների գրանցման մասին հարցն էր: Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ գրանցեց առաջադրված բոլոր թեկնածուներին: Այսպիսով՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Վաչագան Ադունցը, Արա Բուդաղյանը, Տիգրան Կարապետյանը, Հրայր Յոլյանը: Վաչագան Ադունցին առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ մյուս 3 թեկնածուներն ինքնաառաջադրվել են:
Թանահատ համայնքի ղեկավարի համար գրանցվեցին թեկնածուներ Արսեն Օհանյանը եւ Արծրունի Ղուկասյանը: Հանձնաժողովը գրանցեց նաեւ Իշխանասար համայնքի ավագանու համար առաջադրված 6 թեկնածուներին:
Հիշեցնենք, որ քարոզարշավը կմեկնարկի միայն մայիսի 21-ին եւ կավարտվի հունիսի 6-ին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել